Ինչպե՞ս օգնել մարդուն հաղթահարել սթրեսը

Տեսնում եք, որ մարդը տանջվում է դեպրեսիայի հետևանքով և ուզում եք օգնե՞լ նրան։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է անել դա։

 

Խուսափեք տարածված կարծրատիպերից

Խուսափեք մաքուր օդ, դրականը մտածելու փորձեր անել խորհուրդ տալուց։ Ընկերոջ դեպրեսիային անլուրջ մի մոտեցեք, այդպես ավելի կնյարդայնացնեք նրան։

 

 

Մի փոխեք նրա հանդեպ ձեր վերաբերմունքը

Ամենավատ բաներից մեկը, որ կարող եք անել, նրա հանդեպ ձեր վերաբերմունքը փոխելն է։ Նրան ձեր առիթներին չհրավիրելը, քանի որ մտածում եք, որ նա չի գա, շատ սխալ է։ Նրա տխրության վրա կենտրոնանալը ավելի կբարդացնի նրա վիճակը։ Միասին գնացեք ձեր սիրելի վայրերը և խոսեք առաջվա նման։ Ցույց մի տվեք, որ ինչ-որ բան է փոխվել առաջվա համեմատ։

 

 

Հասկացեք, որ նա կարող է փոխվել

Դեպրեսիան կարող է փոխել մարդուն։ Մի սպասեք, որ նա առաջվա նման ուրախ ու շփվող կլինի։ Եթե նա չի ցանկանում դուրս գալ տնից, դուք գնացեք։

 

 

Աջակցեք նրան սիրելի բաներում

Դեպրեսիա ունեցող մարդիկ հաճախ կորցնում են հետաքրքրությունն իրենց սիրելի զբաղմունքների նկատմամբ։ Եթե ձեր ընկերը գրել է սիրում, նվիրեք նրան նոթատետր և օգնեք, որ նա կրկին գրի։ Օգնեք նրան մշակել այգին, եթե նա ժամանակին շատ էր սիրում անել դա։

 

 

Միշտ նրա կողքին եղեք

Միշտ հասանելի եղեք ընկերոջ համար և մի թողեք, որ նա իրեն միայնակ զգա։ Թույլ տվեք, որ նա իմանա, որ միշտ կարող է կիսվել ձեզ հետ։

 

 

Մի նեղացեք

Դեպրեսիա ունեցող մարդը կարող է առաջվա նման չշփվել և անգամ նեղացնել ու կոպտել ձեզ։ Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ, ժամանակ տվեք նրան։

 

 

 

Հետևեք ձեզ

Ձեզ մի նետեք ուրիշի դեպրեսիայի մեջ, այդպես ինքներդ կվնասեք ձեր առողջությունը։ Հիշեք, որ դուք հոգեբան չեք, բայց օգնեք ընկերոջը խոսել մասնագետի հետ։ Համբերատար ու ներող եղեք, նրանք դրա կարիքը շատ ունեն։

23.05.2019

Կենսակերպ, Ինքնաճանաչում, Հոգեբանություն