Ինչպե՞ս փոխել ու փրկել թունավոր հարաբերությունները

Թունավոր հարաբերությունները ճնշու՞մ են ձեզ։ Եթե դրանք խանգարում են ձեզ, ապա կա երկու տարբերակ՝ դադարեցնել կամ փոխել։ Եթե զգում եք, որ հնարավոր չէ այլ կերպ, ապա վերջ տվեք թունավոր հարաբերություններին, սակայն, եթե դրանք ինչ-ոչ չափով թանկ են ձեզ համար, ապա փորձեք դրանք վերածել առողջ հարաբերությունների։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

Friends-talking

 

Յուրաքանչյուրը հասկանում և պատասխանատվություն է կրում իր մասնակցության համար

 

Որպեսզի հնարավոր լինի փրկել հարաբերությունները, ապա յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչու՞ է իրեն այդ կերպ պահել, ինչպե՞ս է փորձել պաշտպանել իրեն, ինչու՞ է վիրավորել մյուս կողմին։ Բավական բարդ է, սակայն հարաբերությունները վերականգնելու համար պետք է պարզել այս հարցերը։

 

Ամեն ինչ մյուս կողմից չէ միայն

 

Պետք է գիտակցել, որ ամեն ինչ միակողմանի չէ, երբեմն մենք բարկանում ու տխրում ենք հիշելով անցյալը, սակայն երբեմն մեր զգացածը ոչ մի կապ չունի մյուս կողմի հետ։

 

Ազնիվ կապ

 

Պետք է կարողանալ բացել բոլոր խաղաքարտերը և միմյանց նկատմամբ ազնիվ ու մաքուր լինել։ Պարզեք ամեն ինչ և փորձեք բուժել վերքերը՝ ազնիվ լինելով միմյանց նկատմամբ։

 

 

Հիշեք, որ հարաբերությունները հենց սկզբից թունավոր չեն եղել

have-good-friends

 

Պետք է գիտակցել, որ ամեն ինչ սկզբում շատ լավ էր, սակայն հետագայում փչացել է ինչ-ինչ պատչառներով։ Պարզեք այդ պատճառը։ Եղեք բարի, ներող ու հանդուրժող, պարզեք խնդիրը միասին։

 

Դիմեք աջակցության

 

Գրքեր կարդացեք, հոգբանի դիմեք, մարդկանց, որոնք կարող են ձեզ օգնել հաղթահարել իրավիճակը։

 

Դե ինչ, կարծում ենք այս փոքրիկ ուղեցույցը կօգնի ձեզ ոչ թե կորցնել, այլ փոխել հարաբերությունները, եթե դրանք իսկապես թանկ են ձեզ համար։

24.07.2019

Կենսակերպ