Ինչպե՞ս ուղեղին համոզել ծախսելու փոխարեն խնայել

Շա՞տ եք գումար ծախսում, սակայն խնայել է պետք ու չե՞ք կարողանում ղեկավարել ձեր շատ ծախսելու սովորությու՞նը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է լուծում տալ այդ խնդրին։

 

Զբաղված եղեք

 

Հիշեք, որ գնումների սովորաբար գնում են ձանձրացած կամ տխուր զգալու դեպքում։ Փորձեք ձեզ զբաղված պահել, օրինակ, կարող եք դրա փոխարեն զբաղվել նկարչությամբ կամ ինչ-որ բան պատրաստել։ Զբաղված լինելով դուք կցրվեք և ձեզ ավելի ուրախ կզգաք՝ խուսափելով ձեզ գնումներով երջանկացնելու տարբերակից։

 

Այլ կերպ անցկացրեք ժամանցը

 

Ընկերների հետ սրճարաններ ու դիսկոտեկներ գնալը շատ հաճելի է, բայց նաև շատ թանկ։ Փորձեք ուրախանալ այլ տարբերակով։ Օրինակ՝ հրավիրեք նրանց ձեր տուն, դիտեք ֆիլմ, գնացեք այգի։ Այդպես ավելի շատ գումար կխնայեք։

 

Կազմեք ծախսերի ցուցակ

 

Հաճախ փողը գնում է, բայց չգիտենք էլ, թե ուր։ Գրեք ձեր եկամուտներն ու ծախսերը, կարող եք անել դա տարբեր հավելվածների միջոցով և ղեկավարել գումարի հոսքը։ Կազմեք շաբաթվա պլան և փորձեք չանցնել նշված սահմանը։

 

Միշտ վճարեք կանխիկ

 

Եթե միշտ քարտով եք վճարում, ապա այդպես ավելի քիչ եք տեղյակ լինում գումարի արտահոսքի մասին՝ առանց զգալու, թե ուր գնաց փողը։ Կանխիկ վճարելով ֆիզիկապես կտեսնեք փողը և մեծ ծախսեր չեք անի։ Նաև, եթե սահմանել եք շաբաթվա պլան, ապա չեք անցնի դրանից։

 

Դե ինչ, օգտվեք այս խորհուրդներից, և ինչ-որ չափով կկարողանաք ղեկավարել ձեր ծախսերը։

23.05.2019

Կենսակերպ