Ինչպե՞ս մաքրել մտքերն ու լինել ավելի ուժեղ

Woman-in-the-city-stopping-to-think

Կյանքում պատահում են բազմաթիվ սթրեսային իրավիճակներ և դժվարություններ, սակայն գոյություն ունեն նաև դրանք հաղթահարելու ուղիներ։ Ահա ներկայացնում ենք մի քանի քայլ, որոնք կօգնեն ձեզ ավելի ուժեղ լինել և ավելի հզորացնել ձեր միտքը։

 

Կենտրոնացեք ներքին ոգեշնչումների վրա, այլ ոչ թե արտաքին

 

Մեզնից շատերն ապրում են կյանքը՝ հիմնվելով արտաքին գործոնների վրա, որոնցից կախված փոխվում է մեր տրամադրությունը, ներքին մղումները, մտավոր իրավիճակը։

Սա մեծ խնդիր է, քանի որ արտաքին մոտիվացիան կարող է անհետանալ ու չվերադառնալ, մինչդեռ ներքին մոտիվացիան, օրինակ, ինքնավստահությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, հմտությունները և փորձը հարատև են։ 

Այնպես որ, կենտրոնացեք միայն ձեզ վրա և հիմք մի ընդունեք արտաքին նախապայմանները։

 

Կենտրոնացեք ձեր ազդեցության մթնոլորտի վրա

 

Այս մթնոլորտը ներառում է այն ամենն, ինչի վրա մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ։ Սա շատ կարևոր է, քանի որ մարդիկ հաճախ չափից շատ են սթրեսի ենթարկվում այն ամենի պատճառով, ինչն իրենց տիրապետությունից դուրս է՝ այդպես վատնելով իրենց ժամանակն ու էներգիան։

Հենց այդ պատճառով կարևոր է կենտրոնանալ այն տարածության վրա, որտեղ դուք որոշակի ազդեցություն ունեք և որը ձեր ղեկավարության ներքո է։ Այդպես ձեր ուղեղն ավելի արդյունավետ կգործի, իսկ մտավոր առողջությունն ավելի ամուր կլինի։

 

Կառուցողական մոտեցում ցույց տվեք ձախողմանը

 

Կյանքում հաջողության հասնելու և անձնական աճի ամենակարևոր նախապայմաններից է ձախողումներից դասեր քաղելը։ Ամենաուժեղ և հաջողակ մարդիկ անցել են բազմաթիվ ձախողումների ճանապարհով, և դա չի նշանակում, որ իրենք լավը չեն կամ թույլ են, պարզապես դա այդ ճանապարհի բնականոն ընթացքի մի մասին է։ 

Մենք ևս չպետք է կանգ առնեք ու ընկճվենք, այլ ընդյակառակը, գնալով ուժեղանանք և ավելի լավը դառնանք։

 

Կարևորեք, թե ինչին եք հավատում

 

Հավատու՞մ եք ինքներդ ձեզ կամ ուրիշներին։ Բավական է խոսեք ինքներդ ձեզ հետ, շփվեք մարդկանց հետ և հասկացեք, որ ոչ բոլորն են թունավոր ու չար, հավասարակշռության բերեք դրական ու բացասական դեպքերը, շարունակեք հավատալ կյանքին։

 

Արձանագրեք ձեր անձնական աճը

 

Արդեն ժամանակն է գիտակցել, որ դուք նույն մարդը չեք, ինչ հինգ կամ տասը տարի առաջ։ Դուք փոխվել եք, աճել։ Վերադարձեք անցյալ՝ միայն հասկանալու համար, թե որքան մեծ ճանապարհ եք անցել, արձանագրեք այդ փոփոխությունները։ Այդպես դուք կմաքրեք ձեր մտքերը և կտոնեք հաղթանակ ձեր իսկ նկատմամբ։

19.07.2019

Կենսակերպ, Ոգեշնչում