Ինչպե՞ս հարաբերությունները պահել թարմ ու առողջ

Երկար ժամանակ է, որ շփվում եք ինչ-որ մեկի հետ և ձեր հարաբերությունները գնալով անհետաքրքիր ու ձանձրալի՞ են դառնում։ Ինչպե՞ս անել, որ ամեն ինչ նախկինի նման լինի, ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն միշտ առողջ պահել հարաբերությունները։

 

Ծիծաղեք ու խաղացեք միասին

 

Հավաքվեք ընկերներով, խաղեր խաղացեք, ծիծաղեք, մի մտածեք, որ «ծեր» եք նման բաների համար։

 

Միասին նոր բաներ փորձեք

 

Բացահայտեք աշխարհը միասին, փորձեք նոր ուտելիք, ստեղծեք նոր հիշողություններ, գտեք նոր զբաղմունքներ։

 

Մի վախեցեք ցույց տալ ձեր սերը

 

Մի ամաչեք կամ վախեցեք ցույց տալ ձեր սերը, ժպտացեք իրար, բռնեք միմյանց ձեռքը, գրկեք իրար։

old-couple-having-fun

 

Տոնեք միմյանց հաղթանակները

 

Ուրախացեք ձեր կողակցի թեկուզ փոքր հաջողություններով, ոգևորեք նրան, օգնեք առաջ գնալ։

 

Գտեք փոխադարձաբար հետաքրքիր զբաղմունք

 

Գտեք մի զբաղմունք, որը երկուսիդ էլ հետաքրքիր է, միասին հաճելի ժամանց ունեցեք։

 

Բարկացած մի քնեք

 

Քնելուց առաջ մի մոռացեք համբուրել ձեր զուգընկերոջը, երբեք մի քնեք բարկացած

 

Մի մոռացեք ասել, որ սիրում եք և երախտապարտ եք

 

Երջանիկ զույգերը հաճախ են ասում, թե որքան են սիրում իրար և շնորհակալ են միմյանց, այդպես նրանք ավելի երջանիկ են։

10.06.2019

Կենսակերպ