Ինչպե՞ս հաղթահարել բարկությունը

Եկեք սկսենք նրանից, որ բարկությունը «վատ» էմոցիա չէ, այն կարող է օգնել լինել անկեղծ կամ պայքարել ինչ-որ բանի համար։ Բնավ էլ տարօրինակ բան չկա բարկացած լինելու մեջ, սակայն կարևոր է, թե ինչպես եք դուք արտահայտում կամ հաղթահարում այն։ Ահա մի քանի խորհուրդ՝ բարկությունը հաղթահարելու համար։

 

Ճանաչեք նախանշանները

 

Բարկության նախանշաններն են՝

  • Սրտխփոց
  • Ատամների կրճտոց
  • Քրտինք
  • Ամուր կրծքավանդակ
  • Ցնցումներ
  • Անհանգստություն
  • Բարձր ձայն
  • Ուժեղ էներգիա
  • Հումորի զգացման պակաս
  • Վատ տրամադրություն
  • Խիստ քննադատական մոտեցում
  • Վեճի հակում

 

Հասկացեք բարկանալու պատճառը

 

Նախ և առաջ, պետք է հասկանաք, թե ինչու եք բարկացել։ Հնարավոր է, որ

 

  • Դուք ուժեղ ճնշման տակ եք
  • Ունեք հորմոնալ կամ ֆիզիկական փոփոխություններ, որոնք հանգեցնում են տրամադրության անկման
  • Չեք հավանում, թե ինչպես է ձեր կյանքն ընթանում։

 

Այդ կերպ կկարողանաք ճանաչել ձեր բարկության պատճառը, և այդպես այն շատ չի վնասի ձեր հարաբերությունները, զգացմունքերը կամ առողջությունը։

 

Գրեք բարկության պատճառը

 

Հաճախ օգտակար է գրի առնել բարկության պատճառը և հասկանալ, թե ինչպես կարելի է հնարավոր լուծում տալ դրան։

 

Հաշվեք մինչև 100-ը

 

Բարկությունից պայթելուց առաջ հաշվեք մինչև 100-ը, այն ձեզ հնարավորություն կտա հավաքվել և չանել ավելորդ բաներ։

 

Դադար տվեք

 

Եթե բարկացած եք և անհնար է որևէ լուծում գտնել նման իրավիճակում, ապա դադար տվեք։ Կվերադառնաք դրան, երբ ամեն ինչ կհանդարտվի։

 

Շարժվեք

 

Եթե շատ եք բարկացել, ապա կարող եք զբոսնել, գնալ վազելու կամ որևէ էներգիա խլող բանով զգաղվել, օրինակ, բոքսով։

 

Զրուցեք ինչ-որ մեկի հետ

 

Վստահելի մեկի հետ խոսելը կօգնի թեթևանալ։

 

Հանգստացեք

 

Զբաղվեք որևէ հաճելի բանով՝ ընթերցեք, երաժշտություն լսեք և այլն։ Այդպես հաստատ կհանդարտվեք ու կցրվեք։

03.06.2019

Կենսակերպ