Ինչպե՞ս կառավարել ժամանակը և արդյունավետ ծախսել այն

Խնդիրներ ունեք ձեր ժամանակն արդյունավետ կառավարելու հետ կապվա՞ծ։ Չե՞ք հասցնում շատ բաներ անել և ե՞տ եք մնում շատ բաներից։ Մի անհանգստացեք, կարող եք սովորել ժամանակը ճիշտ կառավարելու տեխնիկան։ Ահա մի քանի քայլ։

 

Մասերի բաժանեք տարբեր առաջադրանքները

 

Միանգամից մեկտեղեք բոլոր գործերը, բայց բաժանեք մասերի։ Մի սպասեք մինչև ավարտեք մյուսը, նոր անցեք մյուսին։ Օրինակ՝ արեք որևէ գործի մի մասը, հետո անցեք մյուս գործի մյուս մասին։ Այդպես ամեն ինչ համաժամանակյա արագ կընթանա։

 

 

Հետևեք ձեր ժամանակին

 

Օգտագործեք ժամանակին հետևելու հավելվածներ, չափեք առաջադրանքը կատարելու ժամանակը։ Այդպես որևէ րոպե անիմաստ չեք վատնի։

 

Կարողացեք դադար տալ

 

Եթե աշխատանքի ընթացքում որևէ զրույցի եք բռնվել, որը շատ հետաքրքիր է, սակայն շատ գործ ունեք անելու, ապա մի ամաչեք և ասեք, «խնդրում եմ մի նեղացիր, բայց ես պետք է ավարտեմ այս առաջադրանքը»։

 

Սկսեք դժվարից

 

Երբեք մի վախեցեք, սկզբում արեք դժվար գործը, ապա անցեք հեշտերին։ Այդպես ավելի հանգիստ կլինեք։

 

 

Ունեցեք մեկին, ով կօգնի

 

Եթե շատ եք զբաղված և ոչինչ չեք հասցնում, ապա խնդրեք վստահելի մեկին օգնել ձեզ։

 

 

Մի շեղվեք

 

Մի կողմ դրեք հեռախոսն ու այն բաները, որոնք շեղում են ձեզ աշխատելիս։ Կենտրոնացեք գործի վրա։

 

Օգտագործեք Պոմոդորո տեխնիկան

 

Տեխնիկայի էությունը կայանում է նրանում, որ դուք 25 րոպե կենտրոնանում եք մեկ առաջադրանքի վրա, որից հետո կարճատև դադար եք ունենում։ Այդպես աշխատում եք պարբերաբար։

 

Պլանավորեք օրը

 

Կազմեք օրվա պլան և գրեք, թե որոնք են առաջնային կարևորության բաները։ Օրվա ընթացքում հերթով ջնջեք դրանք։

20.06.2019

Կենսակերպ