Ինչպե՞ս լինել լավ ընկեր

Ձեզ սիրող ու աջակցող ընկերներ ունենալը շատ կարևոր է երջանիկ լինելու համար։ Սակայն լավ ընկեր ունենում է նա, ով ինքն է կարողանում լինել լավ ընկեր։ Դե ինչ, եկեք պարզենք, թե ինչպես կարելի է լավ ընկեր լինել։

Եկեք նախ իմանանք, թե ինչ է նշանակում լավ ընկեր։ Ահա մի քանի նշան։

Լավ ընկերը

 

  • Ձեր կողքին է անկախ ամեն ինչից
  • Չի դատում ձեզ
  • Ձեզ չի ստորացնում ու վիրավորում ձեր զգացմունքները
  • Բարի է ու հարգալից
  • Մեկն է, ում ընկերակցությունը միշտ հաճելի է
  • Հավատարիմ է
  • Վստահելի է և անկեղծ է ձեզ հետ
  • Ծիծաղում է ձեզ հետ
  • Ստիպում է ձեզ ժպտալ
  • Լսում է ձեզ
  • Հանգստացնում է ձեզ, երբ լաց եք լինում

 

Սակայն այս ամենը բավական չէ։ Ահա մի քանի կարևոր կետ։

 

Լսեք նրան ու հասկացեք

Փորձեք իրավիճակը հասկանալ ձեր ընկերոջ տեսանկյունից։ Հարցեր տվեք նրան, երբեմն նրան ոչ թե խորհուրդներ են անհրաժեշտ, այլ մեկն, ով կլսի։

 

Առաջնորդվեք փաստերով

Եթե ձեր ընկերը որևէ առողջական խնդիր ունի, ապա հաշվի առեք դա։ Ուսումնադիրեք նրա խնդիրը և նրա կողքին եղեք։

 

Պարզեք, թե ինչ է նրան անհրաժեշտ

Եթե շատ եք անհանգստանում ընկերոջ մասին, ապա հարցրեք նրանից, թե կոնկրետ ինչ է նա ցանկանում այդ պահին և փորձեք օգնել։

Կարևորեք ֆիզիկականը

Գրկեք ձեր ընկերոջը և ցույց տվեք ձեր հոգատարությունը նաև ֆիզիկապես։

 

Կապ պահեք

Եթե անգամ մոտ չեք ապրում, ապա պարբերաբար կապ պահեք զանգերով, գրելով և այլն։

 

Ռիսկի դիմեք

Հաճախ, երբ ընկերը վտանգի տակ է, պետք է կարողանաք գործել առանց նրա համաձայնության և, օրինակ, զանգ կատարեք և փորձեք փրկել ձեր ընկերոջը։

04.06.2019

Կենսակերպ