Ինչպե՞ս է լինելու աշխարհի վերջն ըստ Ստիվեն Հոքինգի

Here’s how Stephen Hawking predicted the world will end

 

 

Սև խոռոչների առեղծվածն ուսումնասիրող և տեսական ֆիզիկան հեղափոխող Ստիվեն Հոքինգը նաև խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի աշխարհի հնարավոր վերջը։ Նա ներկայացրել է մի քանի տարբերակ։ Եվ այսպես։

 

Երկրագունդը կվերածվի հրե գնդի

 

Խոսքը գլոբալ տաքացման մասին է։ Ըստ Հոքինգի՝ Երկիրը կնմանվի Վեներային և կունենա 482 աստիճան Ֆարենհեյտ ջերմաստիճան։ Երկնքից կթափվի ծծմբական թթու։

 

Արհեստական բանականությունը կհաղթի մարդկանց

 

Ըստ Հոքինգի՝ արհեստական բանականությունը մեր քաղաքակրթության ամենավատ հայտնագործություններից է։ Նա վախենում է, որ ռոբոտները կփոխարինեն մարդկանց։

 

Միջուկային պատերազմը կվերացնի մեզ

 

Հոքինգի հաջորդ կանխատեսումը կապված է միջուկային պատերազմի հետ։ Ըստ նրա՝ աշխարհի վերջը կգա նման պատերազմի հետևանքով։

 

Մենք կգտնենք մեկ այլ մոլորակ

 

Ըստ Հոքինգի՝ շուտով Երկիրը կունենա չափազանց շատ բնակչություն, և մարդիկ ստիպված կլինեն այլ մոլորակ տեղափոխվել։

19.06.2019

Կենսակերպ