Ինչպե՞ս են սմարթֆոններն ազդում մեր ուղեղի վրա

Գիտնականները պնդում են, որ սմարթֆոնները մեզ պահում են մշտական սթրեսի մեջ և ուղղակիորեն ազդում են մեր ուղեղի որոշ հատվածների վրա։

 Your phone is a keeping you in a constant state of stress, warn scientists

 

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լուսինգի պնդմամբ՝ մեր սարքերից եկող ծանուցումների մշտական հոսքը մեր ուղեղը պահում է սթրեսի մեջ։

Դա նշանակում է, որ գլխուղեղի նախաճակատային հատվածի կեղևը, որը պատասխանատու է ճանաչողական գործառույթների համար, դուրս է գալիս վերահսկողությունից։ Դրա արդյունքում մենք սկսում ենք «հիմար բաներ» անել, որոնք մեզ անհանգստացնում են։

 Scientist claim the endless stream of alerts from our phones affects the brain's prefrontal cortex, causing us to make stupid mistakes

 

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարանոյան և նյարդային համակարգի խախտումները սմարթֆոնից կախվածության հետևանք են։

ԱՄՆ ուսանողների 89 տոկոսը հայտնում են, որ լսում են սմարթֆոնի վիբրացիա, երբ ոչ ոք չի զանգել։

Մյուս 86 տոկոսը հայտնում է, որ պարբերաբար ստուգում է իր մեյլը և սոց. ցանցի հաշիվները, ինչը սթրեսի մեջ է գցում։

Գոյություն ունեն տարբեր հավելվածներ, որոնք հետևում են, թե քանի անգամ եք արգելաբացում ձեր սմարթֆոնը և օգնում վերահսկել այդ սովորությունը։ Թեև, ամեն դեպքում, դրանք ևս կապված են սմարթֆոնի հետ։

19.06.2019

Կենսակերպ