Ինչպե՞ս դաստիարակել հաջողակ երեխա. խորհուրդներ

Ինչպես ասել է Նելսոն Մանդելան՝ ոչ մի երկիր չի կարող զարգանալ առանց կթված քաղաքացիների, իսկ կրթությունն ամենահզոր զենքն է, որով կարելի է փոխել աշխարհը։ Առանց գիտելիքի անհնար է անձնական աճ ունենալ ու հաջողության հասնել։

Փորձագետները նշում են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն դաստիարակել կթրված ու հաջողակ երեխա։

  • Միշտ եղեք ձեր երեխայի կողքին, ցույց տվեք, որ ինչ էլ փոխվի նրանց կյանքում, դուք միշտ նրա հետ եք։ Դուք միակն եք, ով նրան հավատում է անկախ ամեն ինչից։
  • Հիշեք, որ երեխաներն անում են այն, ինչ դուք եք անում, այլ ոչ թե այն, ինչ դուք եք ասում։ Եթե երեխան պարբերաբար լռեցնում է ձեզ, հարցրեք ձեզ, թե որտեղից է նա դա սովորել։
  • Սովորեք գովել ձեր երեխային նրա համար, թե ով է նա, ոչ թե նրա համար, թե ինչի է նա հասել։ Նա ունի յուրահատուկ տաղանդ, փորձեք վեր հանել դա նրա միջից։
  • Հասկացեք ձեր երեխայի սովորելու ոճը։ Այդպես դուք ավելի չեք ծանրացնի ճիշտ դպրոց ընտրելու որոշումը։
  • Ձեր երեխային պատասխանատվություն սովորեցրեք վաղ տարիքից։ Թույլ տվեք, որ նա ինքնուրույն որոշումներ կայացնի, այդպես նա ավելի բարձր ինքնագնահատական կունենա և ավելի ինքնավստահ կլինի։
  • Որպես ծնող դուք ինքներդ պետք է կարգապահ լինեք, սակայն դա չպետք է լինի որպես պատիժ ձեր երեխայի համար, այն պետք է դրական անդրադառնա նրա վրա։
  • Սովորեցրեք ձեր երեխային լինել կարեկցող։ Կարեկից մարդիկ ավելի արդյունավետ են ոչ միայն դպրոցում, այլև աշխատանքում։
  • Սովորեցրեք նրան աշխատելու էթիկա, տաղանդ ունենալը դեռ բավական չէ, պետք է կարողանալ աշխատել դրա վրա և նոր հմտություններ ձեռք բերել։
  • Մարտահրավերներ արեք և սովորեցրեք ձեր երեխային փորձել այն, ինչն իրենց կարծում են, որ անել չեն կարող։ Դա ինքնազարգացման հիանալի միջոց է։
  • Դասեր կարելի է քաղել ձախողումից։ Թույլ տվեք, որ ձեր երեխան ձախողի ապահով միջավայրում և շատ բան սովորի իր մասին։

 

Հաջողությունը միայն ուսման բարձր առաջադիմությունը չէ, այն նաև անձնական նպատակների մեջ է։ Մենք պետք է երեխաներին սովորեցնենք, որ ցածր գնահատականը չի սահմանում, թե ով է նա։ Սովորելու գործընթացն ավելի կարևոր է, նրանք պետք է ունենան ապագայի ծրագրեր, իմանան, թե ուր են գնում և ինչերի են հասնելու։

 

13.06.2019

Կենսակերպ