Ինչպե՞ս գիտելիքը վերածել իմաստության. մեջբերումներ Կոնֆուցիոսից

Կոնֆուցիոսը Չինաստանի ամենահայտնի փիլիսոփաներից, ուսուցիչներից ու քաղաքական տեսաբաններից է, որից յուրաքանչյուրը կարող է մի դաս քաղել։ Ահա նրա մտքերը, որոնք կօգնեն գիտելիքը վերածել իմաստության։

 

  • «Մարդը, որը հարց է տալիս, հիմար է մեկ րոպեով, իսկ մարդը, որը հարց չի տալիս, հիմար է մնում ամբողջ կյանքում»։
  • «Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, սակայն ոչ բոլորն են դա տեսնում»։
  • «Նախքան վրեժի ուղին սկսելը փորիր երկու գերեզման»։
  • «Իսկական գիտելիքը սեփական տգիտության չափն իմանալն է»։
  • «Ուրիշների հանդեպ մի արա այն, ինչ չես ուզի, որ քո հանդեպ անեն»։
  • «Հեշտ է ատել ու դժվար է սիրել։ Ահա թե ինչպես է ամեն ինչ աշխատում. լավ բաները դժվար են ձեռք բերվում, իսկ վատ բաները՝ հեշտ։
  • «Հարգիր քեզ, և մյուսներն էլ կհարգեն»։
  • «Ուր էլ գնաս, գնա քո ողջ սրտով»։
  • «Եթե քո ծրագիրը մեկ տարվա է, ապա բրինձ ցանիր։ Եթե 10 տարվա է, ապա ծառեր տնկիր։ Եթե 100 տարվա է, ապա երեխաներին կրթիր»։
  • «Եթե սխալ ես անում և չես ուղղում այն, դա կոչվում է սխալ»։
  • Մենք իմաստություն սովորում ենք երեք եղանակով. առաջինն արտացոլանքն է, որն ամենաազնիվն է, երկրորդն ընդօրինակումն է, որն ամենահեշտն է, իսկ երրորդը փորձն է, որն ամենադառն է»։
  • «Սար շարժող մարդը սկսում է փոքր քարեր տեղափոխելուց»։
  • «Կյանքը շատ պարզ է, բայց մենք այն պարտադիր բարդացնում ենք»։
  • «Լավ կառավարվող երկրում աղքատությունն ամոթալի է, իսկ վատ կառավարվող երկրում հարստությունն է ամոթալի»։
  • «Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես գնում, քանի դեռ չես կանգնել»։
  • «Նա, ով գիտի բոլոր պատասխանները, նրան չեն տրվել բոլոր հարցերը»։
  • «Մի բողոքիր հարևանի տանիքի ձյունից, երբ քո դռան շեմը կեղտոտ է»։
  • «Ամենազվարճալի մարդիկ ամենատխուրն են»։
  • «Երբ պարզ է, որ նպատակը չի իրագործվի, մի փոխիր նպատակը, այլ փոխիր գործողություններդ»։
  • «Կրթությունը տալիս է ինքնավստահություն, ինքնավստահությունը՝ հույս, իսկ հույսը՝ խաղաղություն»։
  • «Մարդու ամենաազնիվ տեսակն ընդգծում է մյուսների լավ, ոչ թե վատ հատկանիշները։ Դա անում են ստորադաս մարդիկ»։

11.06.2019

Կենսակերպ