Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը. խորհուրդներ

Ինքնագնահատականը ձեր կարծիքն է ձեր ու ձեր հնարավորությունների մասին։ Այն կարող է լինել լավ կամ վատ կամ էլ միջին։ Երբեմն սեփական անձի նկատմամբ կասկածները կարող են ստիպել զգալ անպաշտպան և ոչ մոտիվացված։ Սակայն պետք է հաշվի առնել մի քանի կարևոր բան, որոնք կօգնեն օգնել բարելավել կարծիքը սեփական եսի մասին։ Եվ այսպես, տեսնենք, թե ինչպես կարելի է անել դա։

 

Լավ վերաբերվեք ինքներդ ձեզ

 

Ձեր ներքին ձայնը կարող է ավելի զորեղ լինել, քան դուք կարծում եք։ Բարի եղեք ձեր նկատմամբ և ցրեք բացասական մտքերը։ Ձեր մասին հարգանքով խոսեք։

 

Մի համեմատվեք

 

Փորձեք կենտրոնանալ ձեր անձի վրա, ձեր նպատակների, ձեռքերումների վրա և մի համեմատվեք ուրիշների հետ։

 

Շարժվեք

 

Մարզվելը շատ օգտակար է, այն օգնում է լինել մոտիվացված և ինքնավստահ։

 

Ոչ ոք կատարյալ չէ

 

Միշտ փորձեք լինել ձեր ամենալավ տարբերակը, սակայն ընդունեք, որ կատարյալ լինելն անհնար է։

 

Հիշեք, որ բոլորն էլ սխալվում են

 

Ոչ ոք առանց սխալների չի կարող առաջ գնալ ու աճ ունենալ։ Դա կյանքի բնականոն ընթացքի անբաժան մասն է։

 

Կենտրոնացեք նրա վրա, ինչը կարող եք փոխել

 

Փորձեք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք ձեր ղեկավարության ներքո են գտնվում և տեսեք, թե ինչ կարող եք փոխել դրանցում։

 

Արեք այն, ինչը ձեզ երջանկացնում է

 

Եթե անեք այն, ինչը ձեզ ավելի շատ է հաճույք պատճառում, ապա կլցվեք դրական էներգիայով։ Կարդալ, ուտելու բան պատրաստել և այլն, եթե սիրում եք, արեք։

 

Տոնեք փոքր հաղթանակները

 

Փորձեք ուրախանալ փոքր բաներից, փոքր հաղթանակները տոնելը կօգնեն ձեզ ավելի ինքնավստահ զգալ։

 

Եղեք ընկերական

 

Օգնեք մարդկանց և բարի եղեք, այդպես կբարձրանա ոչ միայն նրանց, այլև ձեր տրամադրությունը։

 

Շրջապատեք ձեզ աջակիցներով

 

Գտեք մարդկանց, որոնք ձեզ կօգնեն լավ զգալ և խուսափեք նրանցից, որոնք ծնում են բացասական մտքեր։

31.05.2019

Կենսակերպ