Ինչու՞ է վիտամին D-ն այդքան կարևոր մեր օրգանիզմի համար

Գաղտնիք չէ, որ վիտամին D ստանալու ամենահեշտ ու պարզ միջոցն այն արևից ստանալն է։ Կարևոր է իմանալ, թե ինչու է այն այդքան շատ անհրաժեշտ մեր օրգանիզմին։

 

Վիտամին D-ն վիտամին չէ, այլ հորմոն

 

Իրականում այն արտադրվում է մեր լյարդում ու երիկամներում, մարմինն արտադրում է այս վիտամինն այն ժամանակ, երբ արևի ճառագայթները բախվում են մաշկին։ 

 

Այն օգնում է երիտասարդ տեսք ունենալ

 

Վիտամին D-ն օգնում է ունենալ երիտասարդ մաշկ, այն հրաշալի է նյութափախանակության, մաշկի բջիջների աճի ու վերականգնման համար։ Ծակոտկեն մաշկը վկայում է այս վիտամինի պակասի մասին։

 

Այն հրաշալի հակաբորբոքիչ է

 

Եթե ունեք պսորիազ կամ ռոզացեա, ապա ձեզ կօգնի վիտամին D-ն։ Այն հրաշալի բուժում է մաշկը։ 

 

Այն ամրացնում է ոսկորները

 

Այս վիտամինի ճիշտ քանակությունը հրաշալի է ոսկորների ամրության համար։ Իսկ վիտամինի պակասից զարգանում է ռախիտ հիվանդությունը։

 

Այն ամրացնում է մկանները

 

Այս վիտամինը շատ օգտակար է ոչ միայն ոսկորների, այլև մկանների ամրության համար։ Ուստի այն կօգնի նաև ուժեղ լինել։

 

Այն պայքարում է հաստ աղիքի քաղցկեղի դեմ

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել վիտամին D-ի պակասի ու հաստ աղու քաղցկեղի ուղիղ կապը։ 

 

Հարկավոր է օրգանիզմում պահպանել վիտամին D-ի հավասարակշռված մակարդակ, քանի որ յուրաքանչյուր վիտամինի ավելցուկն ու պակասը հավասարաչափ վնասակար են օրգանիզմի համար։

22.07.2019

Կենսակերպ