Թուփաքի մեջբերումները կյանքի մարտահրավերներին դիմանալու մասին

Լեգենդար ռեփեր Թուփաք Շաքուրը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ ռեփերներից և արտիստներից մեկը՝ վաճառելով շուրջ 75 միլիոն ալբոմ։ Նրա մտքերը երգ են դարձել ու լսվել, իսկ հիմա եկեք առանձին ծանոթանանք նրանցից մի քանիսին։

«Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչը մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ կենդանի ենք։ Երբեք մի հանձնվիր։

«Երկար կյանք այն վարդին, որը դուրս է եկել բետոնից՝ առանց որևէ մեկի խնամքի։

«Նրանք փող ունեն պատերազմի համար, բայց չեն կարող կերակրել աղքատին»։

«Ինչ էլ տեսնես, մի կորցրու հումորի զգացումդ և ժպտա»։

«Վախկոտը հազար անգամ է մեռնում, իսկ զինվորը՝ մեկ»։

«Յուրաքանչյուր մութ գիշեր ունի իր պայծառ ցերեկը»։

«Կարծում եմ՝ ես ի ծնե առաջնորդ եմ, ես գիտեմ՝ ինչպես խոնարհվել իշխանության առաջ, եթե դա այն իշխանությունն է, որին հարգում եմ»։

«Դու պետք է ինչ-որ բան փոխես։ Եթե տեսնում ես, որ հին եղանակը չի աշխատում, ուրեմն ինքդ պետք է ինչ-որ բան անես»։

«Մի հավատա ամեն լսածիդ։ Իրական աչքերը գիտակցում են իրական սուտը»։

«Եթե նրանք վերցնեին Աստծուն փառաբանող բոլոր շինությունները և տային նրանց, ովքեր Աստծո կարիքն ունեն, ամեն ինչ լավ կլիներ»։

«Ուշադրություն մի դարձրու մեջքի ետևում խոսողներին, դա պարզապես ցույց է տալիս, որ դու երկու քայլ առաջ ես»։

«Սերմը կաճի՝ անկախ նրանից, որ այն քարի մեջ է ցանվել»։

«Մեր ապագան մեր վստահությունն ու ինքնագնահատականն է»։

«Բոլորը ինչ-որ բանի հետ պատերազմում են, իսկ ես երբեմն պատերազմում եմ իմ սրտի հետ»։

«Ինչքան էլ որ դժվար լինի, կուրծքդ առաջ պահիր, գլուխդ՝ բարձր և դիմացիր»։

«Յուրաքանչյուր քաղցր ժպիտի ետևում դառը թախիծ է, որը ոչ ոք չի կարող տեսնել ու զգալ»։

«Եթե դու ավերակներում ես ապրում, դա չի նշանակում, որ չես կարող աճել»։

«Արդյո՞ք ես պետք է հանձնվեմ։ Բայց դա հենց այն է, ինչ նրանք ինձնից սպասում են»։

«Միշտ արա հնարավոր ամեն ինչ, թույլ մի տուր, որ ճնշումը քեզ խուճապի մատնի»։

«Կյանքը բախտի անիվ է և հիմա պտտելու իմ հերթն է»։

«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մտածում, որ իրենք պետք է ասեն, թե ինչպես ապրեմ ես»։

«Չկա ոչ մի կին, որ կարող է զբաղեցնել մորս տեղը»։

«Ես չեմ վախենում մահից, իմ միակ վախը վերամարմնավորված վերադառնալու մեջ է»։

«Մարդիկ մեռնում են, իսկ լեգենդները՝ ապրում հավերժ»։

24.06.2019

Ոգեշնչում, Կենսակերպ