Զիգմուդ Ֆրոյդի ամենաազդեցիկ մտքերը

Զիգմունդ Ֆրոյդն ավստրիացի նյարդաբան է, որը հայտնի է նաև որպես հոգեվերլուծաբանության հիմնադիր։ Նա բազում աշխատություններ է գրել մտավոր զարգացման և հեգաբանության մասին։ Եկեք ծանոթանանք նրա մտքերից մի քանիսին։

«Շատերն իսկապես չեն ցանկանում ազատություն, քանի որ ազատությունը պատասխանատվություն է պահանջում, իսկ մարդիկ վախենում են պատասխանատվությունից»։

«Մենք երբեք այնքան անպաշտպան չենք տառապանքի դիմաց, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք»։

«Չարտահայտված էմոցիաները երբեք չեն մեռնում, նրանք ողջ-ողջ թաղվում են և հետո դուրս գալիս ավելի տգեղ ձևով»։

«Քո խոցլիության միջից դուրս է գալիս քո ուժը»։

«Անհնար է փախչել այն տպավորությունից, որ մարդիկ կեղծ ստանդարտներով են ապրում՝ նրանք փնտրում են ուժ, հաջողություն և հարստություն և նույնով հիանում են ուրիշների մեջ՝ թերագնահատելով կյանքի իրական արժեքը»։

«Անբարոյականությունը, ինչպես և բարոյականությունը, միշտ աջակցվել են կրոնում»։

«Քաղաքակրթությունն այն ժամանակ սկսվեց, երբ բարկացած մարդը քարի փոխարեն բառ նետեց»։

«Ամենակարևոր հարցը, որը դեռ պատասխան չի գտել և որին ես էլ չեմ կարող պատասխանել երեսուն տարվա ուսումնասիրությունից հետո այն է, թե ինչ է ուզում կինը»։

«Եթե երիտասարդությունն իմանար, եթե տարիքը կարողանար...»

«Մարդիկ բարոյական են, երբ մտածում են և շատ ավելի անբարոյական, երբ կարողանում են պատկերացնել»։

«Քո հետ ամբողջովին անկեղծ լինելը լավ մարզանք է»։

«Ու՞ր է գնում միտքը, երբ այն մոռացվում է»։

«Կրոնական համոզմունքները պատրանքներ են, նրանք չեն ապացուցվում, և ոչ ոքի հնարավոր չէ ստիպել դրանք ճիշտ համարել կամ հավատալ դրանց»։

«Կինը պետք է մեղմացնի, բայց ոչ թուլացնի տղամարդուն»։

«Խենթը արթուն երազողն է»։

«Նա չի հավատում, որ չի ապրում իր հավատքի համաձայն»։

 

25.06.2019

Կենսակերպ