Զարմանալի փաստեր աչքերի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մարդու աչքի մասին, որոնք քչերը գիտեն։ Եվ այսպես։

Brown eye close up
  • Աշխարհում աչքերի ամենատարածված գույնը շագանակագույնն է։
  • Որոշ մարդիկ ծնվում են տարբեր գույնի աչքերով։
Sunrise landscape
  • Հղիության ընթացքում կնոջ տեսողությունը կարող է վատանալ, իսկ հետո ուղղվել։
  • Մարդու աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին։
  • Անհնար է փռշտալ բաց աչքերով։
  • Ծխողները երկու անգամ ավելի շատ են ունենում աչքի չորություն։
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են աչքերը, և պետք է ակնոց կրել։
  • Աչքի վնասվածքները բավական արագ են լավանում։
  • Արցունքներն օգնում են աչքերը պաշտպանել վարակներից։
  • Մեր աչքերը վտանգի դեպքում ավտոմատ փակվում են։
  • Մենք ամեն ինչ տեսնում ենք գլխիվայր շրջված, իսկ մեր ուղեղն ուղղում է տեսարանը։
  • Աչքի փոխպատվաստումը ներկայումս անհնար է օպտիկական նյարդի զգայունության պատճառով։
Colourful eye makeup close up
  • Աչքի հարդարիչները հարկավոր է երեք ամիսը մեկ փոխել՝ բակտերիաներից ազատվելու համար։
  • Աչքի հարդարիչներով չի կարելի կիսվել ընկերների հետ՝ հիգիենայի նկատառումներից ելնելով։
  • Աչքի թեստով հնարավոր է ախտորոշ շիզոֆրենիան։
  • Եղջերաթաղանթը միակ հյուսվածքն է, որը չի պարունակում արյունատար անոթ։
  • Տիեզերքում հնարավոր չէ արտասվել, քանի որ արցունքները ձգողության ուժի բացակայության պատճառով ցած չեն թափվի։
  • Տարեկան մենք մեր աչքերը թարթում ենք մոտ 4,200,000 անգամ։
Baby's eyes close up
  • Երեխաները շատ ավելի քիչ են թարթում աչքերը, քան մեծերը։
  • Տեսողությունը պահպանելու հարցում օգնում են ձկան յուղը, A և C վիտամինները։
  • Երեխաները ծնվելուց հետո տեսնում են միայն սև, սպիտակ գույները և մոխրագույնի մի քանի երանգ, քանի որ ուղեղի և ցանցաթաղանթի շատ նյարդեր դեռ զարգացած չեն։ Նրանք սկսում են գույները տեսնել մեկ շաբաթ անց։
Blue eye close up
  • Կապուտաչյա մարդիկ ունեն նույն նախնիները։
  • Նկարում մարդու աչքերը կարմիր են դուրս գալիս աչքի մազանոթի վրա անդրադարձող լույսի պատճառով։

 

06.06.2019

Կենսակերպ, Փաստեր