Դեյլ Քարնեգիի ամենազորեղ մտքերը

Ինքնաբարելավման, առևտրով զբաղվելու շնորհի ձևավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության և միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացների հեղինակ ու մշակող ամերիկացի գրող Դեյլ Քարնեգին հայտնի է գրեթե ողջ աշխարհում։ Եկեք ծանոթանանք նրա ոգեշնչող մտքերին։

  • «Մի վախեցիր թշնամիներից, որոնք հարվածում են քեզ։ Վախեցիր ընկերներից, որոնք քծնում են քեզ»։
  • «Յուրաքանչյուր հիմար կարող է քննադատել, բողոքել, դատապարտել, և շատ հիմարներ այդպես էլ անում են։ Սակայն ինքնատիրապետում ու հատուկ բնավորություն է պետք հասկանալու և ներելու համար»։
  • «Մարդկանց հետ շփվելիս հիշիր, որ դու տրամաբանություն ունեցող արարածների հետ չես շփվում, այլ նախապաշարմունքներով լի և հպարտությամբ ու ունայնությամբ մոտիվացված մարդկանց»։
  •  «Աշխարհում կարևոր բաների մեծ մասին հասել են մարդիկ, որոնք շարունակել են փորձել, երբ թվում էր, թե էլ հույս չկա»։
  • «Երբ մենք ատում ենք մեր թշնամիներին, մենք նրանց տալիս ենք մեզ ղեկավարելու հնարավորություն, նրանք ղեկավարում են մեր քունը, ախորժակը, արյան ճնշումը, առողջությունը և մեր երջանկությունը»։
  • «Երջանկությունը կախված չէ արտաքին պայմաններից, այն գալիս է մեր ներսից»։
  • «Հիշիր՝ այսօրը վաղն է, որի համար անհանգստանում էիր երեկ»։
  • «Խոսիր մեկի հետ իր մասին, և նա ժամերով կլսի քեզ»։
  • «Եթե քո ուզած մարդը դառնալու ընթացքի մեջ չես, դու ավտոմատ դառնում ես այն մարդը, որը չես ուզում լինել»։
  • «Անգամ Աստված չի դատում մարդուն մինչև նրա վերջին օրը, այդ դեպքում ինչու՞ պետք է ես ու դու դատենք նրան»։
  • «Մեր մտքերը դարձնում են մեզ այն, ինչ կանք»։
  • «Գիտելիքն ուժ չէ, քանի դեռ այն չի կիրառվել»։
  • «Դու կարող ես հաղթահարել ցանկացած վախ, քանի դեռ այդպես ես տրամադրված։ Վախը բացի մեր մտքերից ոչ մի տեղ գոյություն չունի»։
  • «Ավելի շատ մտածիր քո բնավորության, քան քո համբավի մասին, քանի որ բնավորությունդ այն է, ինչ կաս, իսկ համբավն այն է, ինչ քո մասին մտածում են ուրիշները»։
  • «Հաճախ մեր հոգնածության պատճառը ոչ թե աշխատանքն է, այլ անհանգստությունը, հիասթափությունը և վրդովմունքը»։
  • «Այսօրը մեր միակ իրական սեփականությունն է»։
  • «Դու կարող ես մարդուն չափել նրանով, թե ինչն է իրեն զայրացնում»։
  • «Եթե ուզում ես պահպանել երջանկությունդ, ապա պետք է նրանով կիսվես»։
  • «Մենք բոլորս երազում ենք կախարդական վարդի այգու մասին՝ առանց վայելելու այսօր մեր պատուհանի տակ ծաղկած վարդերը»։
  • «Հաջողությունը ցանկացածը ստանալն է, իսկ երջանկությունը ստացածը ցանկանալն է»։
  • «Հաջողակ մարդը դասեր է քաղում սխալներից և փորձում մեկ այլ տարբերակ»։

 

17.07.2019

Կենսակերպ