Դալայ Լամայի այս մտքերը կլիցքավորեն ձեզ բարությամբ ու լավատեսությամբ

Որպես Տիբեթի քաղաքական և հոգևոր առաջնորդ՝ Դալայ Լաման շատ սիրված ու գնահատված է ողջ աշխարհում։ Նրա ոգեշնչող մտքերը փոխել են շատերի մտածելակերպը։ Դե ինչ, եկեք մենք էլ ծանոթանանք դրանց։

  • «Նպատակը ոչ թե ուրիշից լավը լինելն է, այլ լինել ավելի լավը, քան նախկինում էիր»։
  • «Երջանկությունը պատրաստի բան չէ, այն գալիս է քո գործողություններից»։
  • «Մենք պետք է սովորենք ցանկանալ այն, ինչ ունենք, ոչ թե ունենալ այն, ինչ ցանկանում ենք, որպեսզի ունենանք կայուն երջանկություն»։
  • «Ինքդ քեզ հաղթելն ավելի մեծ հաղթանակ է, քան հազարավորներին հաղթելը»։
  • «Մարդիկ երջանկություն փնտրելու տարբեր ճանապարհներ են ընտրում, եթե նրանք քո ճանապարհը չեն ընտրել, դա չի նշանակում, որ մոլորվել են»։
  • «Եթե կարծում ես, որ շատ փոքր էս  որևէ փոփոխություն անելու համար, փորձիր քնել մոծակի հետ»։
  • «Իմ կրոնը շատ պարզ է։ Իմ կրոնը բարությունն է»։
  • «Քո սիրելիներին տուր թռչելու թևեր, վերադարձի արմատներ և մնալու պատճառներ»։
  • «Շատ հազվադեպ է լինում կամ անհնար է, որ որևէ բան բացասական լինի բոլոր կողմերից»։
  • «Եթե ուզում ես, որ ուրիշները երջանիկ լինեն, եղիր կարեկցող, եթե ուզում ես ինքդ երջանիկ լինել, եղիր կարեկցող»։
  • «Բարի եղիր, երբ հնարավոր է, իսկ դա միշտ է հնարավոր»։
  • «Երբեմն մեկը դինամիկ տպավորություն է թողնում ինչ-որ բան ասելով, երբեմն էլ մեկը կարևոր տպավորություն է թողնում լուռ մնալով»։
  • «Կարգապահ միտքը տանում է երջանկության, իսկ ոչ կարգապահը՝ տառապանքի»։
  • «Հիշիր, որ երբեմն չստանալն այն, ինչ ցանկանում ես, մեծագույն հաջողություն է»։
  • «Որքան շատ ես ոգեշնչված սիրով, այնքան ավելի անվախ ու ազատ ես քո գործողություններում»։
  • «Առավոտյան մեկ փոքր դրական միտքը կարող է փոխել քո ողջ օրը»։
  • «Նախըտրիր լավատեսությունը, այդպես ավելի լավ է»։

 

06.06.2019

Կենսակերպ