Գեղեցիկ մեջբերումներ մայրերի մասին

Մայր բառի մեջ ամփոփված է մի ամբողջ աշխարհ՝ լի սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ։ Այս գեղեցիկ մեջբերումները նվիրված են մայրերին։

  • «Մոր սերը խաղաղություն է. այն պետք չէ ձեռք բերել, նրան պետք է արժանանալ»։ Էրիկ Ֆրոմ
  • «Աստված չէր կարող լինել ամենուրեք, այդ պատճառով նա ստեղծեց մայրերին»։ Ռադյարդ Կիպլինգ
  • «Մայրություն. ողջ սերը սկսվում ու ավարտվում է այստեղ»։ Ռոբերտ Բրաուինգ
  • «Մոր գիրկը ստեղծված է քնքշությունից, և երեխաներն ապահով են այնտեղ»։ Վիկտոր Հյուգո
  • «Երեխայի առաջին ուսուցիչը մայրն է»։ Փենգ Լիյուան
  • «Բոլոր կանայք նմանվում են իրենց մայրերին, դա իրենց դժբախտությունն է։ Ոչ մի տղամարդ չի նմանվում իր մորը, դա էլ իր դժբախտությունն է»։
  • «Վստահ եմ, որ եթե բոլոր ազգերի մայրերը հանդիպեին, ոչ մի պատերազմ չէր լինի»։ Ֆորսթեր
  • «Բոլոր մայրերը ցանկանում են, որ իրենց երեխան նախագահ դառնա, բայց չեն ուզում, որ նա այդ ընթացքում քաղաքական գործիչ դառնա»։ Ջոն Քենեդի
  • «Մայրերը հրաշալի են, նրանք դիմանում են ամեն ինչի, սակայն դա հենց ամենավատ բանն է, որ կարող է լինել»։ Քերի Ֆիշեր
  • «Կապ չունի, թե մենք քանի տարեկան ենք, քանի դեռ մեր մայրերը ողջ են, մենք մեր մորն ենք ուզում։ Եվ դա շատ հզոր կապ է, եթե առողջ կապ է»։ Գոլդի Հոուն
  • «Մայրերը միակն են, որ կարծում են, որ ոչինչ իրենց ուժերից վեր չէ, երբ խոսքն իրենց երեխային է վերաբերում»։ Ալի Ֆազալ

07.06.2019

Կենսակերպ