Բոբ Մարլիի ամենաազդեցիկ ու տպավորիչ մտքերը

Լեգենդար ռեգի երգիչ և գրող Բոբ Մարլին վաճառել է ավելի քան 75 միլիոն սկավառակ ողջ աշխարհում։ Նա նաև հայտնի է իր ոգեշնչող մտքերով, եկեք մենք էլ ծանոթանանք դրանց։

«Երաժշտության ամենալավ կողմն այն է, որ երբ այն հարվածում է, դու ցավ չես զգում»։

«Եթե նա հրաշալի է, նրա հետ հեշտ չի լինի, եթե նրա հետ հեշտ է, նա հրաշալի չի լինի։ Եթե նա արժանի է, դու չես հանձնվի, իսկ եթե հանձնվես, դու արժանի չես»։

«Որոշ մարդիկ զգում են անձրևը, իսկ որոշները՝ պարզապես թրջվում»։

«Ո՞վ ես դու, որ դատես իմ ապրած կյանքը։ Ես գիտեմ, որ կատարյալ չեմ և չեմ ապրում, որ լինեմ կատարյալ, սակայն մատով ցույց տալուց առաջ համոզված եղիր, որ քո ձեռքերը մաքուր են»։

«Ճշմտարտությունն այն է, որ բոլորը քեզ վնասելու են, դու պարզապես պետք է գտնես նրանց, որոնք արժանի են քո տառապանքին»։

«Ազատիր քեզ մտավոր ստրկությունից։ Մեզնից բացի ոչ ոք չի կարող բաց թողնել մեր մտքերը»։

«Ավելի լավ է կռվել ազատության համար, քան ողջ կյանքում լինել բանտարկյալ»։

«Մարդու ամենալավ կողմն այն չէ, թե որքան հարստություն ունի, այլ այն, թե որքան ազնիվ է նա և որքան է կարողանում դրական ազդել իր շրջապատի վրա»։

«Մեզնից ինչ-որ սիրելի բան տանող քամիները նույնն քամիներն են, որոնք բերում են մեզ ինչ-որ բան, որին սովորում ենք սիրել»։

«Ամենավախկոտ տղամարդը նա է, որն արթնացնում է կնոջ սերը՝ առանց նրան սիրելու մտադրության»։ 

«Սկիզբը միշտ վախեցնող է, ավարտը՝ միշտ տխուր, և միայն նրանց միջև եղածն է, որի համար արժե ապրել»։

«Դու որոշ մարդկանց երբեմն կարող ես հիմարեցնել, բայց չես կարող միշտ հիմարեցնել բոլորին»։

«Եթե երջանիկ ես, դա չի նշանակում, որ օրը կատարյալ է, դա նշանակում է, որ դու նայել ես նրան իր թերություններից վեր»։

 

21.06.2019

Կենսակերպ