Բենջամին Ֆրանկլինի ամենատպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն, 100 դոլարանոց թղթադրամի վրա պատկերած անձ Բենջամին Ֆրանկլինի տպավորիչ մտքերը։

«Ասա ինձ, և ես կմոռանամ, սովորեցրու ինձ, և ես կհիշեմ, ներգրավիր ինձ, և ես կսովորեմ»։

«Նա, ով համբերություն ունի, կունենա ամեն ինչ»։

«Շատերը մահանում են քսանհինգում, սակայն չեն թաղվում մինչև յոթանասունհինգը»։

«Մենք բոլորս ծնվում ենք անգրագետ, սակայն շատ է պետք աշխատել հիմար մնալու համար»։

«Պատրասվելը ձախողելով մենք պատրաստվում ենք ձախողել»։

«Այն, ինչ սկսվում է զայրույթով, ավարտվում է ամոթով»։

«Մի անհանգստացիր մի բանից, որը երբեք տեղի չի ունենա»։

«Երբ փորձում ես ջրի խորությունը, երբեք ջուրը մի մտիր երկու ոտքով»։

«Ոտքի սայթաքումը կլավանա, բայց լեզվի սայթաքումը՝ երբեք»։

«Սիրիր թշնամիներիդ, նրանք ասում են քեզ քո թերությունները»։

«Եթե չենք կարող կառավարել այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մենք կարող ենք կառավարել այն, ինչ տեղի է ունենում մեր ներսում»։

«Կարիքի մեջ ընկերն իրական ընկեր է»։

«Հարստանալու երկու եղանակ կա՝ մեծացնել միջոցները և նվազեցնել պահանջները։ Լավագույնը երկուսը միասին անելն է»։

«Առաջին 100 ֆունտն ունենալուց հետո ավելի հեշտ է երկրորդն ունենալը»։

«Եթե բոլորը միանման են մտածում, ապա ոչ ոք չի մտածում»։

«Դժբախտությունը նրանում է, որ մենք չափից շուտ ենք ծերանում և չափից ուշ իմաստնանում»։

25.07.2019

Կենսակերպ