Արիստոտելի մտքերը, որոնք կօգնեն տրամաբանել

Հին հույն փիլիսոփա Արիստոտելի մասին գիտեն գրեթե բոլորը, նա հայտնի է որպես «արևմտյան փիլիսոփայության հայր»։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին։

 

«Խելացի պետք է լինել հաշվի առնելու որևէ կարծիք՝ առանց այն ընդունելու»։

«Ոչ մի բացառիկ ուղեղ երբեք գոյություն չի ունեցել առանց մի փոքր խենթության»։

«Ես նրան եմ խիզախ համարում, ով ավելի հեշտ կարողանում է հաղթել սեփական ցանկությունները, քան թշնամիներին»։

«Խելացի մարդը պետք է մտածի ճշմարտության, այլ ոչ թե ուրիշների կարծիքի մասին»։

«Նրանք, ովքեր գիտեն, անում են։ Նրանք, ովքեր հասկանում են, սովորեցնում են»։

«Ընկերներ լինելը շատ արագ ու հեշտ է, սակայն ընկերությունն ուշ հասնող միրգ է»։

«Սովորելը հասարակ խաղ չէ, մենք չենք կարող սովորել առանց ջանքի»։

«Արժանապատվությունը հարգանք ունենալը չէ, այլ դրան արժանի լինելու գիտակցումն ունենալը»։

«Ժամանակը քանդում է ամեն ինչ. ամեն ինչ հնանում է նրա ուժով և ամեն ինչ մոռացվում է նրա լույսով»։

«Նախքան որևէ բան անելուց առաջ սովորելու փոխարեն մենք կարող ենք սովորել՝ դա անելով»։

«Բոլորի ընկերը ոչ մեկի ընկերը չէ»։

«Նա, ով հաղթահարել է սեփական վախերը, իսկապես ազատ է»։

«Նա, ով չի կարող լավ հետևորդ լինել, չի կարող լավ առաջնորդ լինել»։

«Վախը ցավ է, որն առաջանում է չարին սպասելուց»։

 

 

20.06.2019

Կենսակերպ