Արժեքավոր խորհուրդներ ու մտքեր Մահաթմա Գանդիից

Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից Մահաթմա Գանդիի մտքերը ոգեշնչել են շատերին։ Եկեք տեսնենք, թե ինչ խորհուրդներ կարող է տալ նա մեզ։

  • «Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»։
  • «Մարդը ոչ այլ ինչ է, քան իր իսկ մտքերի արդյունքը, նա դառնում է այն, ինչ մտածում է»։
  • «Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն իր կեղտոտ ոտքերով քայլի իմ մտքում»։
  • «Ոչ ոք չի կարող վիրավորել ինձ առանց իմ թույլտվության»։
  • «Երջանկությունն այն է, երբ ինչ ասում, անում ու մտածում ես, ներդաշնակ են միմյանց հետ»։
  • «Մի կաթիլ պրակտիկան հազարավոր բառեր արժի»։
  • «Վախկոտն անկարող է սեր ցույց տալ, դա խիզախի բացառիկ իրավունքն է»։
  • «Ապրիր ասես վաղը մեռնելու ես, սովորիր ասես ապրելու ես հավերժ»։
  • «Անկախությունն արժեք չունի, եթե նրանում ներառված չէ սխալներ անելու անկախությունը»։
  • «Ծառայությունը, որը մատուցվում է առանց ուրախության, ոչ մատուցողին է օգնում, ոչ էլ մատուցվողին»։
  • «Եթե իսկապես խաղաղություն ես ուզում աշխարհում, սկսիր երեխաներից»։
  • «Ատիր մեղքը, սիրիր մեղավորին»։
  • «Երբ էլ բախվես հակառկորդիդ, հաղթիր նրան սիրով»։
  • «Ապագան կախված է նրանից, թե ինչ ես դու անում այսօր»։
  • «Աշխարհում կա ամեն ինչ բավարարելու մարդու կարիքները, բայց ոչ նրա ագահությունը»։
  • «Այն օրը, երբ սիրո ուժը կհաղթի ուժի հանդեպ սիրուն, աշխարհը կխաղաղվի»։
  • «Դու չգիտես, թե ով է կարևոր քեզ համար, մինչև չկորցնես նրան»։
  • «Դու երբեք չես իմանա, թե ինչպիսին կլինի քո գործողությունների արդյունքը, բայց եթե ոչինչ չանես, որևէ արդյունք չի լինի»։
  • «Ես չգիտեմ ավելի մեծ կորուստ, քան ինքնահարգանքի կորուստն է»։
  • «Ես չպետք է կորցնեմ մարդկության նկատմամբ հավատս։ Մարդկությունը օվկիանոսի նման է. երբ օվկիանոսի մի քանի կաթիլը կեղտոտ է, օվկիանոսը դրանից չի կեղտոտվում»։

12.06.2019

Կենսակերպ