Ատամները տնային պայմաններում հեշտ սպիտակեցնելու մի քանի եղանակ

Ատամները կարող են դեղնել տարբեր պատճառներով՝ սնունդ, ըմպելիքներ, ծխախոտ, ժառանգական գործոն, հիգիենայի բացակայություն և այլն։ Ձեզ ենք ներկայացնում ատամները բնական միջոցներով և տանը սպիտակեցնելու մի քանի հեշտ ու արագ եղանակ։ Սրանք կօգնեն ազատվել ատամների ձեռք բերովի դեղնությունից և սևությունից։

 

Կերակրի սոդա և ջրածնի պերօքսիդ

 

Արդյունքը երևում է վեց ամսից։ Պետք է խառնել մեկ ճաշի գդալ սոդան երկու ճաշի գդալ ջրածնի պերօքսիդի հետ և պատրաստել մածուկ։ Մաքրեք ատամները 2-3 րոպե, սակայն մի չարաշահեք այն, քանի որ սոդան կարող է վնասել ատամների էմալը։

 

Ակտիվացված ածուխ

 

Հիանալի է ատամների բծերը հեռացնելու համար, վերացնում է նաև բակտերիաները, ինֆեկցիաները։ Ամեն օր 2 րոպե մաքրեք ատամները ակտիվացված ածուխով, սակայն զգայուն ատամներին այնքան էլ խորհուրդ չի տրվում։ Սա ամենաարդյունավետ միջոցներից է։

 

Մրգերի կեղև

 

Կիտրոնի, խնձորի, բանանի և նարնջի կեղևը հիանալի են ատամների համար։ Մաքրեք ատամները նրանց կեղևով 2 րոպե և լվացեք ատամները։

 

Բանջարեղեն

 

Մրգերի նման բանջարեղենն էլ ևս օգտակար է ատամների համար։ Գազարը հիանալի հեռացնեւմ է ատամների դեղին բծերը։

 

Ատամների դեղնությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել բերանի խոռոչի հիգիենային և դիմել բժշկի խորհրդատվությանը։ 

02.07.2019

Կենսակերպ