Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների ցանկը

Ցանկանում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, սակայն չե՞ք կողմնորոշվում, թե որը ձեզ շատ եկամուտ կբեր։ Ներկայացնում ենք աշխարհի ամենաեկամտաբեր մասնագիտությունների ցանկը։

 

Վիրաբույժ

 

Օրինակ Ավստրալիայում վիրաբույժները տարեկան 361,202 դոլար են աշխատում։

 

Իրավաբան

 

ԱՄՆ-ում և Ավստրալիայում իրավաբանների տարեկան աշխատավարձը կազմում է 160,000-180,000 դոլար։

 

Հոգեբան

 

Մարդկանց հոգեկան առողջությանը հետևելու համար հեգաբանները կրկին Ավստրալիայում տարեկան շուրջ 187,000 դոլար են ստանում։ 

 

Հաշվապահ

 

Այն ամենաեկամտաբերներից չէ, սակայն փորձառու և հմուտ հաշվապահը կարող է ապրել արժանավայել։

 

Ֆինանսական ղեկավար

 

Նման մասնագիտությունը ևս մեծ պահանջարկ է վայելում։ Օրինակ ԱՄՆ-ում այն վարձատրվում է տարեկան 115,000 դոլար։

 

Ծրագրավորող

 

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում այս մասնագիտությունը պակաս պահանջված չէ։ Սա համարվում է ապագայի մասնագիտություն, որը գնալով ծաղկում է։

 

ՏՏ ղեկավար

 

ՏՏ ոլորտը գնալով ընդլայնվում և համալրվում է նոր կադրերով։ Ոչ այնքան ստեղծարար, բայց բարձր վարձատրվող աշխատանքներից է։

 

Ռազմավարության ղեկավար

 

Ընկերության տեսլականն ու հետագա ուղին մշակելը բարդ ու պատասխանատու, բայց և լավ վարձատրվող գործ է՝ ԱՄՆ-ում տարեկան 130,000 դոլար։

 

Ամեն դեպքում զգույշ եղեք ձեր մասնագիտությունն ընտրելիս, քանի որ բացի գումարն այն նաև պետք է հետաքրքիր լինի ձեզ համար։

17.07.2019

Կենսակերպ