Աշխատողների մի քանի տեսակ, որոնք հաջողությունների չեն հասնում

Յուրաքանչյուր աշխատողի նպատակներից մեկն է ունենալ ավելի մեծ աշխատանքային հնարավորություններ, պարգևատրվել, ստանալ պաշտոնի բարձրացում։ Սակայն կան աշխատողների տեսակներ, որոնք հիմնականում այդպես էլ լուրջ աշխատանքային առաջընթաց չեն գրանցում։ Եկեք տեսնենք, թե փորձագետները որ տեսակներն են առանձնացնում։

 

Շատախոսներ

 

1. The Chatty Cathy

 

Շփվող լինելը շատ լավ է, սակայն գոյություն ունի սահման շփվելու և բամբասելու միջև։ Եթե դուք շարունակ բամբասում եք ձեր գործընկերներից, ղեկավարից, ապա նման վերաբերմունքը ձեզ հաստատ հաջողություններ չի բերի։

 

Իրենց վրա շատ վերցնողներ

 

2. The Doormat

 

Վերցնել ավելին, քան կարող եք, այնքան էլ լավ գաղափար չէ։ Աշխատակիցները, որոնց մեծ պատասխանատվություն են վերցնում, որը վեր է իրենց ուժերից, հաճախ են հիասթափեցնում չհասցնելով և կիսատ թողնելով գործը։

 

Բացասական մոտեցում ցույց տվողներ

 

3. The Negative Nancy

 

Այն աշխատակիցները, որոնք պարբերաբար մերժում են կոլեգաների առաջարկներն ու գաղափարները՝ առանց ավելի լավ տարբերակներ փնտրելու, սովորաբար դրական տպավորություն չեն թողնում։

 

Սխալները չընդունողներ

 

4. The Damsel in Distress

 

Շատ կարևոր է ընդունել սեփական սխալները և չմեղադրել ուրիշներին չնշված վերջնաժամկետի և այլնի մեջ։ Այդպես կկորցնեք ձեր գործընկերների վստահությունը և չեք ունենա որևէ առաջընթաց։

 

Վախի մթնոլորտ ստեղծողներ

 

5. The Rage Monster

 

Բարկացկոտ, նյարդային, մուննաթ եկող և ամենուր վախի մթնոլորտ ստեղծող աշխատակիցները ոչ մի լավ բանի չեն հասնի։ Կարողացեք ղեկավարել ձեր վարքագիծը։

 

Ամենագետներ

 

6. The Know-It-All

Լավ է, որ կրթված ու գիտակ եք, սակայն եթե պարբերաբար ուղղում եք ձեր գործընկերներին՝ պնդելով ձեր գաղափարներն ու ռազմավարությունն, ապա տպավորություն եք ստեղծում, որ ձեզանից խելացին չկա։ Այդպես լավ տպավորություն չեք թողնի ձեր աշխատակիցների և ղեկավարների վրա՝ ձեզանից օտարելով նրանց։

Դե ինչ, կարծում ենք կհետևեք այս կետերին և ավելի մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային կյանքում։ 

02.08.2019

Կենսակերպ