Անջելինա Ջոլիի ամենաոգեշնչող ու գեղեցիկ մտքերը

6 երեխաների մայր, դերասանուհի, հումանիստ և պարզապես գեղեցկուհի Անջելինա Ջոլիին ճանաչում են գրեթե բոլորը։ Եկեք ծանոթանանք նրա ամենաոգեշնչող ու տպավորիչ մտքերին։

«Կյանքն ունի շատ մարտահրավերներ։ Նրանք, որոնք չպետք է մեզ վախեցնեն, նրանք են, որոնք մենք կարող ենք հաղթահարել»։

«Առանց ցավի չկա տառապանք, առանց տառապանքի մենք երբեք չենք սովորի մեր սխալների վրա։ Ցավն ու տառապանքը բոլոր պատուհանների բանալին է, առանց նրանց կյանք չկա»։

«Եթե դուրս չգաս այն արկղից, որում մեծացել ես, երբեք չես հասկանա, թե որքան մեծ է աշխարհը»։

«Ես սիրում եմ ապրել, ես սիրում եմ ազատ զգալ, առանց դրա ես վանդակում փակված կենդանի կլինեի և ավելի լավ կլիներ՝ մեռնեի»։

«Մենք սիրում ենք ոչ թե կատարյալ մարդուն գտնելով, այլ ոչ կատարյալ մարդուն կատարյալ տեսնելով»։

«Այն, ինչ կերակրում է ինձ նաև կործանում է ինձ»։

«Մարդիկ ասում են, որ դու սխալ ուղղով ես գնում, երբ դա պարզապես քո սեփական ուղին է»։

«Ամեն անգամ, երբ ես ինձ կորած եմ զգում, հանում եմ քարտեզը և ուշադիր նայում եմ, նայում եմ այնքան, մինչև հիշում եմ, որ կյանքը ահռելի ճամփորդություն է, և անելու ու տեսնելու շատ բան կա»։

«Եթե ես մահվան մասին ավելի շատ եմ մտածում, քան ուրիշները, ապա միայն այն պատճառով, որ ես կյանքն ավելի եմ սիրում, քան ուրիշները»։

«Եթե ողջամիտ լինելն այն է, որ կարծում ես, թե տարբերվող լինելու մեջ ինչ-որ սխալ բան կա, ապա ավելի լավ է ես խենթ լինեմ»։

«Սիրիր մեկին, հոգ տար նրա մասին մինչև մահ, երեխաներ մեծացրու, լավ կյանքով ապրիր, լավ ընկեր եղիր։ Փորձիր լինել այն, ինչ կաս և պատկերացում կազմիր, թե ինչ ես դու սիրում։ Գնա դրանց ետևից՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար»։

21.06.2019

Կենսակերպ