Ալ Պաչինոյի տպավորիչ մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր Ալ Պաչինոյի տպավորիչ մտքերը։

  • «Հեշտ է խաբել աչքերին, բայց դժվար է խաբել սրտին»։
  • «Երբեմն ավելի լավ է լինել քեզ ծանոթ սատանայի հետ, քան անծանոթ հրեշտակի»։
  • «Զգույշ եղիր մարդկանց դատելիս՝ հատկապես ընկերներին։ Դու չես կարող ամփոփել մարդու կյանքը մեկ վայրկյանում»։
  • «Ես միշտ ճիշտն եմ ասում անգամ ստելիս»։
  • «Իմ խնդիրն արտահայտվելուս մեջ է, դու պետք է ինձ 50 տարի ճանաչես՝ ասածիս իմաստը հասկանալու համար»։
  • «Ես սիրում եմ լավ պատրաստող կանանց, դա առաջնային է։ Սերը շատ կարևոր է, բայց իմ կարծիքով հարկավոր է նախ և առաջ ընկերներ լինել, պետք է հասնել մի կետի, որ կարողանաս ասել, որ կողքիդ կինը նաև քո ընկերն է»։
  • «Չկա երջանկություն, կա միայն կենտրոնացում»։
  • «Նայիր, բայց մի դիպչիր, հպվիր, բայց մի փորձիր, փորձիր, բայց կուլ մի տուր»։
  • «Այն, ինչ կամ այն է, ինչի հետևից ես գնում եմ»։
  • «Գոյատևելու միակ ելքը հումորի զգացում ունենալու մեջ է»։
  • «Դու երբեք միայնակ չես լինի, եթե գիրքը քեզ հետ է»։
  • «Կամ մենք բուժվում ենք թիմով կամ մահանում ենք որպես անհատներ»։
  • «Առանց սուրճի մի բան պակաս է»։
  • «Ազատությունը որևէ մեկից ներողություն չխնդրելու մեջ է»։

12.08.2019

Կենսակերպ