Ալեքսանդր Բելի տպավորիչ մտքերը

Ալեսանդր Գրահամ Բելլը հայտանգործել է հեռախոսը, նա հայտնի գիտնական ու գյուտարար է։ Եկեք ծանոթանանք նրա տպավորիչ մտքերին։

«Դու չես կարող բռնի ուժով գաղափարներ ունենալ։ Հաջող գաղափարները դանդաղ աճի արդյունք են։ Գաղափարները չեն կատարելագործվում մեկ օրում և կապ չունի, թե որքան եք այն ուսումնասիրում»։

«Տղամարդը, որպես կանոն, շատ քիչ բան ունի այն ամենից, ինչով ծնվել է, տղամարդը սովորաբար այն է, ինչին ինքն է հասնում»։

«Ես չեմ կարող ասել, թե ինչ է իշխանությունը, սակայն ես գիտեմ, որ այն գոյություն ունի և հասանելի է դառնում այն ժամանակ, երբ մարդը հստակ գիտի, թե ինչ է ուզում և վստահաբար չի հանձնվում մինչև վերջ»։

«Հաջողության և ձախողման միակ տարբերությունը քայլ անելն է»։

«Մեկ նպատակի հասնելը պետք է լինի մյուսի ելակետը»։

«Պատրաստվածությունը հաջողության բանալին է»։

«Մեծ հայտնագործությունները տարբեր գաղափարների միասնության արդյունք են»։

«Գիշերն ավելի հանգիստ ժամանակ է աշխատելու համար, այն օգնում է մտածել»։

«Աստված մեր ուղիները լցրել է հրաշքներով, և մենք վստահաբար չպետք է քայլենք փակ աչքերով»։

«Անթիվ ձախողումներից հետո ես վերջապես բացահայտեցի այն սկզբունքը, որը փնտրում էի և ապշեցի նրա պարզության վրա»։

«Մարդը կենդանի է, որը բոլոր կենդանիների մեջ չի գոհանում կենդանական ցանկությունների իրականացումից»։

«Կգա մի օր, երբ մարդը կտեսնի նրան, ում հետ խոսում է հեռախոսով»։

01.08.2019

Կենսակերպ, Ոգեշնչում