Ալբեր Քամյուի փիլիսոփայական մտքերը

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող Ալբեր Քամյուի փիլիսոփայական մտքերը։

«Միշտ շատ հեռուն գնա, քանի որ միայն այդտեղ կգտնես ճշմարտությունը»։

«Որքան էլ ուժեղ հարվածի ինձ աշխարհը, իմ ներսում կա ավելի ուժեղ մի բան, որն այդ հարվածը ետ է հրում»։

«Մարդիկ շտապում են դատել ուրիշներին, քանի դեռ իրենց չեն դատել»։

«Կյանքը կարող է հիասքանչ լինել և անհաղթահարելի, և հենց դա է կյանքի գեղեցկությունը։ Առանց գեղեցիկի, սիրո և վտանգի շատ հեշտ կլիներ ապրել կյանքը»։

«Դու երբեք երջանիկ չես լինի, եթե շարունակես փնտրել երջանկություն և երբեք չես ապրի, եթե փնտրես կյանքի իմաստը»։

«Երբ հոգին չափից շատ է տառապում, այն դժբախտության համն է ստանում»։

«Ապագայի հանդեպ առատաձեռնությունն ամեն ինչ ներկային տալու մեջ է»։

«Անազատ աշխարհի հետ գործ ունենալու համար պետք է դառնալ բացարձակապես ազատ, այպես որ քո գոյությունը դառնա բողոքի ձև»։

«Երջանիկ եղիր, մենք չպետք է չափից շատ կապված լինենք ուրիշներից»։

«Խոր ձմռանը ես վերջապես հասկացա, որ իմ մեջ անտեսանելի ամառ կա»։

«Մարդը միակ արարածն է, որը չի ցանկանում լինել այն, ինչ իսկապես կա»։

«Փնտրել այն, ինչ ճիշտ է, նշանակում է չփնտրել ցանկալին»։

«Չարությունը ծնվում է տգիտությունից, իսկ լավ մտադրություններն այնքան են վնասում, որքան վատը, եթե նրանք չեն հասկացվում»։

«Ոչ ոք չի գիտակցում, որ շատերը հսկայական ջանքեր են գործադրում նորմալ լինելու համար»։

«Չկա արև առանց ստվերի, և կարևոր է հիշել գիշերվա մասին»։

«Ճիշտ լինելու ցանկությունը գռեհիկ մտքի նշան է»։

30.07.2019

Կենսակերպ