Ալբերտ Էյնշտեյնի ամենաարժեքավոր ու հանճարեղ մտքերը

Ալբերտ Էյնշտեյնը 20-րդ դարի ամենաազդեցիկ ֆիզիկոսներից և բոլոր ժամանակների ամենահայտնի գիտնականներից է։ Ձեզ ենք ներկայացնում նրա ամենաարժեքավոր մտքերը, որոնք կօգնեն գտնել ձեր ներքին հանճարին։

  • «Քիչ են մարդիկ, որոնք տեսնում են սեփական աչքերով և զգում են սեփական սրտով»։
  • «Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունն ընդգրկում է աշխարհը»։
  • «Հեղինակության նկատմամբ չմտածված հարգանքը ճշմարտության ամենամեծ թշնամին է»։
  • «Փորձիր դառնալ ոչ թե հաջողակ մարդ, այլ արժեքավոր մարդ»։
  • «Մեծ հոգիները միշտ բախվել են միջակների բռնի ընդդիմությանը»։
  • «Ոչ ամեն ինչը, որ կարելի է հաշվել, հաշիվ է, և ոչ ամեն ինչը, որ հաշիվ է, կարելի է հաշվել»։
  • «Բոլորը հանճար են, բայց եթե մենք ձկանը դատենք ծառ բարձրանալու կարողությամբ, այն ամբողջ կյանքում կմտածի, որ հիմար է»։
  • «Նայիր բնությանը խորությամբ և ամեն ինչ ավելի լավ կհասկանաս»։
  • «Բոլոր կրոնները, արվեստները և գիտությունները նույն ծառի ճյուղերն են»։
  • «Յուրաքանչյուր խելամիտ հիմար կարող է ամեն ինչ ավելի բարդացնել, և պետք է հանճար ու համարձակ լինել` հակառակ ուղղությամբ շարժվելու համար»։
  • «Դժվարության մեջտեղում գտնվում է հնարավորությունը»։
  • «Մարդը, որը երբեք չի սխալվել, ոչ մի նոր բան չի փորձել»։
  • «Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորածը մոռանալուց հետո»։
  • «Կարևոր է չդադարել հարցեր տալ։ Հետաքրքրասիրությունն ունի գոյության իր պատճառը»։
  • «Կյանքը հեծանիվ վարելու նման է. հավասարակշռությունը պահելու համար պետք է շարունակել շարժվել»։
  • «Կյանքն ապրելու երկու եղանակ կա. կամ պետք է մտածել, որ հրաշքներ չկան կամ էլ մտածել, որ ամեն ինչ հրաշք է»։
  • «Երբ դադարում ես սովորել, դու սկսում ես մեռնել»։
  • «Ակնհայտ է դարձել, որ տեխնոլոգիաները գերազանցել են մարդկությանը»։
  • «Ես որևէ հատուկ տաղանդ չունեմ, ես պարզապես չափազանց հետաքրքրասեր եմ»։
  • «Թույլ մարդիկ վրեժ են լուծում, ուժեղները՝ ներում, խելացիները՝ մոռանում»։
  • «Նավը միշտ ապահով է ափին, սակայն այն դրա համար չի ստեղծվել»։
  • «Այն, ինչ ճիշտ է, միշտ չէ, որ հայտնի է, և այն, ինչ հայտնի է, միշտ չէ, որ ճիշտ է»։
  • «Կրթությունը փաստեր սովորելը չէ, այլ ուղեղը մարզելն է սովորել մտածել»։
  • «Ես բոլորի հետ նույն կերպ եմ խոսում՝ անկախ նրանից, թե որևէ մեկն աղբատար է, թե համալսարանի տնօրեն»։
  • «Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ՈՉ են ասել, նրանց շնորհիվ է, որ ես ամեն ինչ ինքս եմ անում»։
  • «Երբեք մի դադարիր անել այն, ինչ անում ես։ Մեծ երազանքներով մարդն ավելի զորեղ է, քան բոլոր փաստերն իմացող մարդը»։

14.06.2019

Կենսակերպ