Ադոլֆ Հիտլերի հետաքրքիր մտքերը

Գերմանիայի կանցլեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնող, քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլերի մասին գիտեն գրեթե բոլորը։ Եկեք ծանոթանանք նաև նրա մտքերին։

«Երբ հաղթում ես, պետք է բացատրություն տաս, երբ պարտվում ես, պետք է այնտեղ չլինես, որ բացատրություն տաս»։

«Եթե մեծ սուտը հաճախ կրկնես, դրան կհավատան»։

«Քեզ ոչ մեկի հետ մի համեմատիր և դրանով մի վիրավորիր քեզ»։

«Եթե ուզում ես արևի նման շողալ, ապա պետք է նախ նրա նման այրես»։

«Ես կարող եմ պայքարել միայն նրա համար, ինչ սիրում եմ, սիրել միայն այն, ինչը հարգում եմ և հարգել այն, ինչը գոնե գիտեմ»։

«Բոլորը կարող են հաղթանակ տանել, և միայն ուժեղն է հանդուրժում պարտությունը»։

«Հազար անգամ մտածիր որոշում կայացնելուց առաջ, բայց դրանից հետո ետ մի նայիր, անգամ եթե հազարավոր դժվարությունների հանդիպես»։

«Երբ դիվանագիտությունն ավարտվում է, սկսվում է պատերազմը»։

«Մարդը, որը չգիտի պատմություն, չունի աչքեր ու ականջներ»։

«Կարդալը նպատակ չէ, այլ նպատակին հասնելու միջոց»։

«Ես շատերին եմ էմոցիա ցույց տալիս, իսկ պատճառը՝ քչերին»։

«Հաղթողին երբեք չեն հարցնում, թե արդյո՞ք նա ճշմարտությունն է ասել»։

«Սովորելու և կարդալու արվեստն այն է, որ հիշում ես կարևորը և մոռանում անկարևորը»։

«Երկրին հաղթելու համար պետք է նախ զինաթափ անել նրա ժողովրդին»։

«Եթե ազատության համար զենքեր են պակասում, մենք պետք է լրացնենք այն կամքի ուժով»։

«Սպանիր, կործանիր, խաբիր այնքան, որքան ուզում ես, հաղթանակից հետո քեզ ոչ ոք չի հարցնի՝ ինչու»։

«Ինչպես ամեն հարցում՝ բնությունը լավագույն ուսուցիչն է»։

«Հանճարի առաջնորդը պետք է կարողանա այնպես անել, որ տարբեր հակառակորդներ մտածեն, թե պատկանում են նույն կատեգորիային»։

 

08.07.2019

Կենսակերպ