Pinterest. Բացահայտեք նորաձևության գաղտնիքները մեկ կայքից

Ցանկանում եք մեկ կայք կամ հավելված, որտեղ կտեսնեք ամեն ինչ նորաձևության մասի՞ն։ Կայք, որտեղ կան բազմաթիվ ու բազմաժանր նկարներ, միմյանց հետևելու և որոնողական մեծ հնարավորությու՞ն։ Կարճ ասած ամեն ինչ մեկ տեղում։ Այդ կայքն ունի Pinterest անունը։

Այստեղ ամեն անգամ ձեզ կառաջարկվեն ձեր կողմից ամենաշատ որոնված նկարները՝ հագուստ, կոշիկներ, դիմահարդարում, մատնահարդարում և ոչ միայն։ Այստեղ կան գեղեցիկ նկարներ կապված նաև ինտերիերի դիզայնի, ուտեստների և առհասարակ ամեն ինչի հետ, այդ թվում՝ սիրելի բրենդների։ Որոնեք ինչ ցանկանում եք և ամեն ինչ հասանելի կլինի անմիջապես։ 

Սիրված նկարները կարող եք pin անել՝ չկորցնելու համար, կարող եք ուղարկել միմյանց, պահպանել և այլն։ Կարող եք նաև նշել ձեր կողմից սիրված թեմաներն ու տեսնել միայն դրանց առնչվող նկարներ։ Մի խոսքով հաճելի ժամանցն այստեղ ապահովված է։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։


 

24.02.2019