Ցանկանում եք խմբագրել նկարներ Photoshop-ով, սակայն այն վճարով է և պատրաստ չեք ձեռք բերել ա՞յն։ Ներկայացնում ենք մի քանի անվճար այլընտրանքային տարբերակներ, որոնք կօգնենք ստանալ գեղեցիկ նկարներ։ Եվ այսպես։
GIMP
Լավագույն ծրագրերից է, որն անվճար է ու առանց սահմանափակումների, իսկ ինտերֆեյսը նման է Photoshop-ի ինտերֆեյսին։ Ունի պրոֆեսիոնալ գործառույթներ ու գործիքներ։
Photo Pos Pro
Այս ծրագիրը հիանալի է հատկապես սկսնակների համար, սակայն պորֆեսիոնալ մակարդակ նույնպես ունի։
Այն ունի նկարը խմբագրելու բազմաթիվ գործիքներ, սակայն անվճար տարբերակում ֆայլերը կարելի է պահպանել միայն 1,024 x 2,014 կետայնությամբ, ինչը տպելիս կարող է խնդիր առաջացնել։ Այդ սահմանափակումից ազատվելու համար պետք է մուտք գործեք Premium տարբերակ, որը 24.90 դոլար է։
PhotoScape
Այս ծրագիրը հիանալի է նրանց համար, ովքեր արագ արդյունքներ են ցանկանում։ Ունի ֆիլտրերի մեծ տեսականի, GIF-եր պատրաստելու հնարավորություն, նկարներն իրար միացնելու և այլ գործառույթներ։
Canva
Այս ծրագրում առկա են տարատեսակ պատրաստի նմուշներ, որոնք կօգնեն պատրաստել բացիկներ, պաստառներ, սոց. մեդիա փոստեր և այլն։ Առաջարկվում է նաև անվճար տարածք, որտեղ կարող եք պահպանել ձեր ֆայլերը։
Այն նաև ունի վճարովի տարբերակ, սակայն անվճարը բավական է տանն օգտագործողների համար։ Այստեղ դուք չեք գտնի գործիքներ, օրինակ, վրձիններ, սակայն կգտնեք տարբեր էֆֆեկտներ, նկարների լուսավորությունը փոփոխելու գործառույթներ և այլն։ Այն թույլ կտա կատարել նաև տեքստային փոփոխություններ, ավելացնել ետնապատկեր և այլն։
Adobe Photoshop Express Editor
Ինչպես անունը հուշում է՝ սա հայտնի ծրագրի բրաուզերային տարբերակն է։ Այն ունի բավական մեծ ու հարուստ գործիքակազմ, սակայն նկարներ կարելի է ստանալ միայն JPG ֆորմատով և16ՄԲ-ից քիչ ծավալով։
Բացասական կողմերից է այն, որ ծրագիրն օգտագործելու համար պետք է Flash։ Սակայն նրա գործիքները բավական տպավորիչ ու ֆունկցիոնալ են։
Այլ նմանատիպ ծրագրեր շատ կան, սակայն մենք փորձեցինք ներկայացնել նրանք, որոնց բացասական կողմերն ավելի քիչ են և որոնք ավելի հեշտ է կիրառել հատկապես տան պայմաններում։ Չմոռանաք անցնել հղումներով։