Google Translate-ի գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Բոլորս գիտենք Google Translate-ի մասին. այն կատարում է թարգմանություն 80+ լեզուներով և անվճար է։ Թարգմանության որակն այլ հարց է, սակայն ծրագրից լիարժեք օգտվելու համար կարևոր է իմանալ նրա բոլոր գործառույթների մասին։ Դե ինչ, եկեք պարզենք, թե որոնք են նրա հնարավորությունները։

 

Թարգմանել փաստաթղթեր

Դուք կարող եք բեռնել ցանկացած փաստաթուղթ՝ սեղմելով «փաստաթղթեր»։

Թարգմանել վեբկայքեր

Կայք թարգմանելու համար պետք է կայքի հասցեն մուտքագրել թարգմանության դաշտ՝ ինչպես պատկերված է նկարում, ապա ընտրել լեզուները։

Թարգմանել խոսքը

Օգտվելով բարձրախոսից՝ կարող եք թարգմանել ձեր կամ ուրիշի խոսքը կամ էլ ցանկացած ձայնային հաղորդագրություն։ Սակայն կարևոր է, որ Google Translate-ն ընդունի տվյալ լեզուն, հնարավոր է, որ տվյալ լեզվով հնարավոր չէ խոսելով թարգմանել։

Google Translate Speak to Translate

Պահպանել բառեր

Google հաշիվ մուտք գործելու դեպքում կարող եք սեղմել աստղի նշանի վրա և ստեղծել բառային պահոց։

 

Լավացնել թարգմանությունը

Եթե թարգմանության արդյունքը ձեզ չի գոհացնում, ապա կարող եք առաջարկել ձեր տարբերակը՝ սեղմելով թարգմանվածքի վրա, ապա «լավացնել այս թարգմանությունը»։

 

Լսել արտասանությունը

Եթե ցանկանում եք լսել տվյալ բառի արտասանությունն, ապա պետք է սեղմեք մյուս բարձրախոսը։

 

 

Թարգմանել նկարի վրայից

Եթե օգտվում եք բջջային հավելվածից, ապա կարող եք թարգմանել տեքստը նաև նկարի վրայից։ Դրա համար պետք է սեղմեք տեսախցիկի նշանի վրա, նկարել նկարը, ապա նշել, թե որ հատվածն եք ցանկանում թարգմանել։

 

Թարգմանել ձեռագիրը

Նորից բջջային հավելվածի համար հասանելի այս գործառույթով կարող եք սեղմել ‘handwriting’ նշանի վրա, ապա ձեռքով գրել այն, ինչ ցանկանում եք թարգմանել, սակայն պարտադիր է, որ ծրագիրը ճանաչի տվյալ լեզուն։

 

Թարգմանել զրույց

Բջջային հավելվածի համար հասանելի է երկու իրար կողքի դրված բարձրախոսների միջոցով զրույց թարգմանելու գործառույթը։ Այն հատուկ երկխոսությունների թարգմանության համար է, իսկ մեկ բարձրախոսը ձեր խոսքը թարգմանելու համար է, որի մասին արդեն նշել ենք։

28.03.2019