Google Chrome-ի կարևոր գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Google Chrome-ը բավական ճանաչված բրաուզեր է, սակայն այն ունի որոշ գործառույթներ, որոնք քչերին են հայտնի։ Դե ինչ, եկեք պարզենք, թե ինչեր չգիտենք նրա մասին և իմանանք ավելին։

 

Չպահպանել կատարած քայլերը ‘Incognito’ ռեժիմով

Եթե ցանկանում եք, որ բրաուզերն իր հիշողության ու պատմության մեջ չպահպանի ձեր բացած էջերն, ապա պետք է ակտիվացնեք ‘Incognito’ ռեժիմը։ Այդ կերպ ամեն ինչ գաղտնի կմնա։ Ռեժիմն ակտիվացնելու համար պետք է գնաք բրաուզերի աջ անկյունի երեք կետը և սեղմեք "New incognito window", իսկ հեռախոսով՝ "New incognito tab"։ Կոճակների օգնությամբ կատարելու համար սեղմեք ‘Ctrl-shift-n’ Windows-ի կամ  ‘Command-shift-n’՝ MacBook-ի համար։

 

Ջնջել Chrome-ի պատմությունը

Բրաուզերի պատմությունը՝ այսինքն ձեր կատարած քայլերի ու բեռնած կայքերի պատմությունը ջնջելու համար պետք է սեղմեք վերևի աջ անկյունի երեք կետը, ապա More tools > Clear browsing data (կամ Control-Shift-Delete Windows-ի և shift-Command-Delete՝ Mac-ի համար)։ Կարող եք ջնջել ամեն ինչ կամ ընտրել, թե կոնկրետ ինչն եք ցանկանում մաքրել։

Բացել Chrome-ի էկրանը հեռուստացույցով

Սեղմելով նույն երեք կետին՝ կտեսնեք "Cast" տարբերակը, որից հետո բրաուզերը կսկսի փնտրել սարքեր, որոնց վրա կարող է արտածվել Chrome-ի պատուհանը։

 

Հեշտ որոնում Google-ով

Եթե հանդիպել է որևէ անծանոթ բառ, որը ցանկանում եք որոնել, ապա կարիք չկա առանձին պատուհան բացել և նորից գրել բառը, այլ պարզապես պետք է աջ քլիք անել բառի վրա և սեղմել "Search Google for [word]"։

Արագ որոնում բջջայինով

Բջջայինով նման կերպ որոնելու համար պետք է ընգծեք բառը կամ արտահայտությունը, և Chrome-ը թույլ կտա որոնման հնարավորություն էկրանի ներքևում։ iOS-ով այն կբերի փոփ-ափ, որից պետք է սեղմեք  "Look up"։

Տեղաշարժել միանգամից մի քանի պատուհան

Եթե ցանկանում եք տեղափոխություն կատարել պատուհանների հերթականության մեջ, ապա պետք է բռնեք ու քաշեք պատուհանը, իսկ եթե մի քանի պատուհան եք ցանկանում տեղաշարժել, ապա  պետք է սեղմեք Ctrl և այն բոլոր պատուհանների վրա, որոնք ցանկանում եք տեղաշարժել։ Mac-ի դեպքում պետք է սեղմեք Command։

 

Բացել պատահաբար փակված պատուհանը

Եթե պատահաբար փակել եք պետքական պատուհան, ապա կարիք չկա անհանգստանալու, պետք է սեղմեք Control-Shift-T (Command-Shift-T Mac-ի համար) կամ աջ քլիք անեք նոր պատուհանի վրա և սեղմեք "Reopen closed tab"։ Իսկ եթե փակել եք ամբողջ ծրագիրն, ապա պետք է սեղմեք  "Reopen closed window"։ Հիշեք նաև, որ փակված պատուհանները գտնվում են նաև Chrome-ի պատմության մեջ, որը բացելու համար պետք է սեղմեք վերևի աջ անկյունի երեք կետն, ապա ‘History’։

 

Հայացք գցել մյուս պատուհաններին

Եթե ցանկանում եք արագ հայացք գցել մյուս պատուհաններին, ապա սեղմեք Control (Command Mac-ի համար) և թվերը՝ 1-9, որոնցից յուրաքանչյուրը մեկ պատուհան է։

 

Պահպանել էջը

Եթե որևէ կայք ուզում եք պահպանել հետագայում անդրադառնալու համար, ապա պետք է ավելացնեք այն  Bookmark-ներում։ Դրա համար պետք է սեղմեք հասցեի կողքին առկա աստղիկի նշանը։ Դրանք կարող եք բացել վերևի աջ անկյունի երեք կետից, որտեղ կա Bookmarks բաժին կամ էլ հասցեագոտու ներքևից, որտեղ նրանք պահպանվում են։

Պահպանել էջը Desktop-ին

Եթե ցանկանում եք որևէ էջ ֆայլի տեսքով պահպանել էկրանին, ապա պետք է սեղմել վերևի աջ անկյունի երեք կետը, More tools > Create shortcut, ապա Create։ Կարող եք սեղմել նաև ctrl-S կամ Mac-ի դեպքում Command-S և բեռնել էջը։ Կամ էլ More Tools»SavePage As... և էջը կբեռնվի ձեր համակարգչի մեջ։

 

Ավտոմատ բացել որոշ էջեր

Եթե ցանկանում եք մտնել բրաուզեր և որոշ էջեր ավտոմատ բացվեն, ապա պետք է գնալ վերևի աջ անկյունի երեք կետ, ապա Settings։ "On Startup" բաժնից նշեք "Open a specific page or set of pages" և մուտքագրեք ցանկալի էջերը։ Իսկ սեղմելով "Continue where you left off"՝ կկարողանաք բեռնել էջն այն տեսքով, որով փակել էիք։ 
 

Տեսնել պահպանած գաղտնաբառերը

Եթե ցանկանում եք ստուգել ձեր կայքերի գաղտաբառերն, ապա պետք է վերևի աջ անկյունի երեք կետից գնաք Settings» Autofill» Passwords։

Այստեղ կտեսնեք ձեր բոլոր հաշիվների կոդերը, իսկ մյուս երկուսը վերաբերում են վճարումներին և հասցեներին։

 

Տեսնել բեռնած ֆայլերը

Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ ֆայլեր եք բեռնել, ապա պետք է գնալ վերևի աջ անկյունի երեք կետ և սեղմել Downloads։ Այդտեղ կտեսնեք այն բոլոր ֆայլերը, որոնք բեռնվել են համակարգչի մեջ։

 

Chrome-ը դարձնել գլխավոր բրաուզեր

Վերևի աջ անկյունի երեք կետից գնալով Settings, ապա Default Browser, կարող եք Chrome-ը սահմանել որպես ձեր հիմնական բրաուզեր։

03.04.2019