Facebook-ի նորությունները կսկսեն բացատրել իրենց հայտնվելու պատճառը

Facebook-ը թողարկել է մի գործառույթ, որը կոչվում է “Why am I seeing this post?”՝ «ինչու՞ եմ ես տեսնում այս փոստը»։ Այն թույլ է տալիս իմանալ, թե ինչու է տվյալ տեղեկատվությունը հայտնվել ձեր նորությունների բաժնում։ Նույնը վերաբերում է նաև հանդիպող գովազդներին։ Այդ գործառույթով կկարողանաք կառավարել նմանատիպ փոստերի առկայությունը, կարևորությունն ու հաճախականությունը։

Գործառույթից օգտվելու համար պետք է սեղմեք փոստի վերևի աջ անկյունի մենյուն։ Այնտեղ կգտնեք, թե ինչի համար է տվյալ նորությունը հայտնվել ձեր էջում։

01.04.2019