Facebook-ի գաղտնի գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Կարծում եք, թե գիտե՞ք ամեն ինչ Facebook-ի մասին։ Եկեք պարզենք, թե ինչերն են գաղտնի մնացել այսքան ժամանակ։

 

Նամակներ անծանոթներից

The Facebook Inbox You Didn't Even Know You Had

Նամակների պատուհանում կա մի առանձին "Message Requests" պատուհան, որտեղ գտնվում են նամակներ բոլորովին անծանոթ մարդկանցից։ Սեղմելով "See filtered requests”՝ կտեսնեք բոլոր նամակները։

 

Տեսնել, թե ուրիշ ով է մտել ձեր հաշիվ

Facebook Active logins

Settings էջից կարող եք գնալ Security and Login, ապա "Where You're Logged In", որտեղ էլ կտեսնեք այն բոլոր սարքերը, որոնցով մուտք եք գործել Facebook, ինչպես նաև գտնվելու վայրի հասցեն։ Եթե ինչ-որ սարք ձեզ ծանոթ չէ, ապա ձեր հաշիվը կոտրել են։

 

Թաքցնել փոստերն այլ ընկերներից

Եթե ցանկանում եք, որ ինչ-որ մեկը չտեսնի ձեր  Facebook-յան փոստերն, ապա փոստը կատարելիս պետք է ընտրեք, թե ովքեր պետք է տեսնեն այն։ Կա տարբերակ նշելու ‘friends except…’ և հենց այդտեղից էլ պետք է ընտրեք տվյալ ընկերոջը։

 

Պահպանել փոստը հետագայի համար

Եթե ցանկանում եք որևէ փոստ պահպանել հետագայի համար, ապա հետևեք նկարում նշված քայլերին և պահպանեք այն։ Իսկ թղթապանակը գտնելու համար պետք է մտնեք "Saved" բաժին։

 

Բեռնել ձեր ողջ տեղեկատվությունը

Download a Copy of All Your Facebooking

Եթե ցանկանում եք բեռնել Facebook-ում ներկայացված ողջ տեղեկատվությունն, ապա պետք է գնաք Settings > Your Facebook Information, ապա "Download Your Information"։ Այս քայլը հատկապես պետք կգա այն ժամանակ, երբ որոշեք ջնջել ձեր էջը։

 

Գտնել ինչ-որ մեկի կողմից լայքված ձեր նկարները

Դա տեսնելու համար պետք է պարզապես որոնել  "photos liked by..." և տվյալ անձի անունը։

 

Ժառանգել Facebook-յան հաշիվը

Facebook Legacy

Մահվանից առաջ էջն ինչ-որ մեկին ժառանգելու համար պետք է գնալ Settings > General > Manage Account > Edit. Legacy Contact պատուհանից պետք է ընտրել ցանկալի ընկերոջը։

 

Փոփոխել ձեր հետաքրքրությունները

 

Եթե չեք ցանկանում տեսնել անտեղի գովազդներ, ապա պետք է փոխեք ձեր հետքրքրությունների ցանկը։ Settings > Ads > Your Interests։ Այդտեղ է գտնվում ամեն ինչ՝ կապված ձեր հետաքրքրությունների հետ։

 

Հարմարեցնել News Feed-ը

 

Սեղմելով հարցականի կողքին գտնվող մենյուն՝ կտեսնեք ‘News Feed Preferences’ տարբերակը, որտեղից կարող եք որոշել, թե ինչ նյութեր եք ցանկանում տեսնել՝ ընստ ձեր նախընտրությունների։

 

Դե իսկ Messenger-ի գաղտնի գործառույթներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

16.03.2019