Facebook, թե Facebook Lite. ո՞ր դեպքում օգտագործել Lite-ը

Քչերը գիտեն, որ բացի Facebook-ի հիմնական հավելվածից կա նաև Facebook Lite, որն ունի կիրառության բազմաթիվ դրական կողմեր։ Եկեք համեմատենք և տեսնենք, թե որ դեպքերում արժե ունենալ Facebook Lite։ Հիշեցնենք, որ վերջինս միայն Android օպերացիոն համակարգի համար է։

 

Ծավալ և մարտկոցի աշխատանք

 

Facebook Lite օգտագործելու պատճառներից մեկը նրա ծավալն է։ Facebook հավելվածը մոտ 58-60 մեգաբայթ է, իսկ Facebook Lite-ն՝ ընդամենը 2։ Անհավատալի է, բայց այդպես է։ Դրանով ձեր սմարթֆոնը չի կախի և կծախսի ավելի քիչ էներգիա։

 

Ինտերֆեյս

 

Երկու հավելվածների լոգոները տարբեր են, սակայն ներքին տարբերություններն այնքան էլ շատ չեն։ Պարզապես Lite հավելվածի տեքստերն ու նշանները փոքր են, չկա ծանր գրաֆիկա, անիմացիաներ և հենց դրանց շնորհիվ էլ այն թեթև է ու հեշտ է օգտագործվում։ Հետևաբար, եթե ձեր սմարթֆոնը հաճախ է կախում և մարտկոցը շուտ է նստում, ապա կարող եք օգտագործել Lite տարբերակը։

 

Ինտերնետի օգտագործում

 

Եթե ձեր հեռախոսի RAM-ը թույլ է, ապա կարող եք օգտվել Lite հավելվածից։ Այն հիանալի է աշխատում 2G ցանցում։ Այն նաև քիչ ինտերնետ է ծախսում։

Անմիջապես ծրագրից կարող եք նաև ստուգել մեկ ամսում ծախսած ինտերնետի չափը։

 

Արագություն

 

Facebook Lite հավելվածը նաև ավելի արագ է բեռնվում, քանի որ ավելի թեթև է։ Սակայն այն կարող է փոքր-ինչ դանդաղ լինել նոր մենյուներ բացելիս, քանի որ դրանք համարվում են նոր գործողություններ։

 

Ավտոմատ թարմացում

 

Facebook Lite-ն ավտոմատ չի թարմացվում, այսինքն դուք պետք է նորից վերև բարձրանաք՝ նոր փոստերը տեսնելու համար։

 

Ներքին Messenger

 

Facebook Lite հավելվածի ամենամեծ առավելությունն այն է, որ նրանում կա ներքին Messenger՝ այսինքն կարիք չկա վերջինս բեռնել առանձին։

Սակայն այն չունի Messenger հավելվածի բոլոր գործառույթները՝ զանգեր, ստիկերներ, խաղեր և այլն։ Սակայն նամակներ ուղարկել և ստանալ կարող եք։

 

Էմոջիներ

 

Թեև Facebook Lite-ն ունի ռեակցիաներ ու ստիկերներ, այն չի բացում էմոջիները՝ սմայլիկները։

Դե ինչ, ամփոփելով կարող ենք ասել, որ եթե ձեր սմարթֆոնն ունի 1 կամ 2ԳԲ RAM, ինտերնետ կապը թույլ է, հաճախ է կախում և այլն, ապա հաստատ արժե օգտվել Lite հավելվածից։ Ինչպես նաև վերջինս ավելի պարզ է ու հեշտ կիրառելի՝ հատկապես մեծահասակների համար։

10.04.2019