Որտեղի՞ց անվճար բեռնել նոտաներ

Երաժշտության սիրահարները հաճախ ցանկանում են նվագել սիրելի ստեղծագործությունը, սակայն չեն կարողանում գտնել նոտաները։ Մենք ձեզ կօգնենք այդ հարցում։

Եվ այսպես։ Մուտք գործեք musescore.com կայք։

Այստեղ կտեսնեք տարբեր կատեգորիաներ, որոնցում կարող եք փնտրել սիրելի ստեղծագործությունները՝ այդ թվում նաև հայ հեղինակների կատարումներ։

Կարող եք բացել ցանկացածը և աջ կողմի ‘download’ կոճակի օգնությամբ բեռնել այն։ Կարող եք նաև կիսվել ընկերների հետ, ինչպես նաև նշել այն որպես «սիրելի» ստեղծագործություն և այլն։

Դե ինչ, անցեք գործի և վայելեք ձեր սիրելի ստեղծագործությունները։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

18.02.2019

Երաժշտություն, Նոտաներ