Կայքեր, որոնք կօգնեն գտնել երգի բառերը

Ցանկանում եք գտնել սիրելի երգի բառե՞րը։ Հոգ չէ, այս կայքերը կօգնեն ձեզ այդ հարցում։ Կայքերում կարող եք գտնել նաև հայ արտիստների կատարումներ, սակայն ոչ բոլորինը։ Եվ այսպես։

LyricsMode

 

Այստեղ կգտնեք ավելի քան 650,000 երգ 25,000 արտիստի կատարմամբ։ Կարող եք գտնել նաև այն երգերը, որոնք տվյալ պահին թրենդային են։

 

LyricWikia

 

Այստեղ կգտնեք երգերի մեծ պաշար, այն վիկիպեդիա է, ուստի կարող եք ինքներդ բառեր ավելացնել այլ օգտատերերի համար։ Դրա համար պետք է գրանցվեք կայքում։

 

Lyrics Mania

 

Այստեղ նույնպես կգտնեք երգերի մեծ տեսականի, կարող եք երգերը գտնել պարզապես որոնում կատարելով, ինչպես նախորդների դեպքում։ Սկզբում ներկայացված են մեծ պահանջարկ ունեցող երգերը։

Չմոռանաք անցնել հղումներով։

17.04.2019