Կայքեր, որոնք կօգնեն անվճար սովորել Adobe Illustrator

 

Adobe Illustrator-ը իլուստրատորների և դիզայներների շրջանում բավական պահանջված հարթակ է։ Եթե ցանկանում եք տիրապետել այս ծրագրին, ապա հետևեք նշված կայքերին։

 

Adobe.com

 

Սա ամենավստահելի աղբյուրներից է։ Կարող եք սովորել ծրագիրն անմիջապես այն ստեղծողից։

 

Layers

 

Այստեղ կգտնեք տարբեր Adobe ծրագրեր, այդ թվում՝ Illustrator։

 

Tuts+

 

Այս կայքը հիանալի է նրանց համար, ովքեր կոնկրետ քայլեր ու ուղեցույցներ են փնտրում։ Այն անվճար է, սակայն կարող եք վճարել հավելյալ ծառայություններից՝ հոլովակներ, գրքեր և այլն, օգտվելու համար։

Vectips

 

Այստեղ կգտնեք դիզայնի վերաբերյալ գաղտնիքներ, ուղեցույցներ, ոգեշնչող նյութեր և կխորանաք դիզայնի ոլորտում։

Lynda.com

 

Այս կայքում կգտնեք տարատեսակ դասընթացներ, որոնք հասանելի են բջջային և համակարգչային տարբերակով։ Այնուամենայնիվ, ամբողջական գրադարան մուտք գործելու համար պետք է վճարել։

Creative Bloq

 

Հիանալի կայք է՝ նվիրված արվեստասերներին, դիզայներներին, անիմատորներին ու իլուստրատորներին։ Այն ունի Illustrator սովորելու առանձին բաժին։

Blog.Spoon Graphics

 

Այստեղ ևս արդյունավետ դասընթացներ կան, սակայն ամբողջական գրադարանը վճարովի է։ Ամեն դեպքում հիանալի կայք է դիզայն սիրողների ու դիզայներ դառնալ ցանկացողների համար։

 

YouTube-ում

Learn Adobe Illustrator | 19 episode course

 

17.04.2019