Կայքեր, որոնք կօգնեն անվճար սովորել նկարել

Ցանկանում եք ինքնուրույն սովորել նկարել կամ բարելավել ձեր նկարչական հմտություննե՞րը։ Այս կայքերը հնարավորինս կօգնեն ձեզ։

Drawspace

Այս կայքը կօգնի սովորել նկարել և ուրվագծել։ Կայքում կան տարբեր մակարդակներ և դրանց համար նախատեսված ավելի քան 500 դասընթաց։

Դասընթացները վճարովի և անվճար են, առկա են բեռնելու հնարավորությամբ PDF դասընթացներ՝ մանրամասն իլուստրացիաներով ու քայլերով։ Եթե ցանկանում եք, որ բոլոր դասընթացները հասանելի լինեն, ապա պետք է անվճար գրանցվեք։

Drawing Coach

Այս կայքը հիմնականում մուլտիպլիկացիոն ոճով նկարելու համար է, թեև առկա են տարբեր բնույթի դասընթացներ։ Այն քայլ առ քայլ սովորեցնում է նկարել՝ մարդկանցից մինչև տատուներ։

Arty Factory

Այս կայքը հատկապես արվեստի սիրահարների համար է։ Այն քայլ առ քայլ կսովորեցնի նկարել տարաբնույթ նկարներ, սակայն շեշտը դրված է կտավների վրա։

Drawing Now

Հիանալի է սկսնակների ու հատկապես երեխաների համար։ Ամեն ինչ ներկայացված է քայլ առ քայլ ու անիմացիաների տեսքով։

YouTube-ում

Առաջին քայլեր
Իլուզիաներ
Կենդանիներ
Դեմքեր
3D
Մեքենաներ
Մարդիկ ու մարմնի մասեր
Բնություն

Չմոռանաք անցնել հղումներով։

08.04.2019