Ի՞նչ կլինի, երբ ինչ-որ մեկին սև ցուցակ գցեք Facebook-ում

Երբեմն ինչ-ինչ պատճառներով ցանկանում ենք սև ցուցակ գցել որևէ մեկին, բայց չգիտենք՝ ինչ կլինի մեր նամակների ու միասին ունեցած տվյալների հետ։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ է լինում սև ցուցակ գցելուց հետո։

 

Ի՞նչ է լինում լայքերի, մեկնաբանությունների, փոստերի և այլնի հետ

Երբ ինչ-որ մեկին գցում եք Facebook-ի սև ցուցակ, բոլոր հին լայքերը, մեկնաբանություններն անհետանում են, սակայն չեն ջնջվում։ Դրանք անտեսանելի են լինում միայն ձեր երկուսի համար, բայց մնացած բոլորը կարող են տեսնել դրանք։ Ձեր հաշիվները փակվում են միմյանց համար։

 

Որոնում կատարելը

Դուք նաև չեք կարողանա որոնել միմյանց հաշիվները և չեք երևա որոնման արդյունքներում։ Հնարավոր է սկզբում երևաք, բայց նրա հաշիվ մուտք գործել հնարավոր չի լինի։

 

Google-ի որոնում կատարելը

Սև ցուցակ գցելուց հետո տվյալ մարդուն կարող եք որոնել Google-ում, բայց երբ գտնեք նրա հաշիվը և ցանկանաք մուտք գործել, արդեն հնարավոր չի լինի։ Եթե ուզում եք անել այնպես, որ ձեզ Google-ում գտնել չլինի, ապա գնացեք Settings > Privacy > Do you want search engines outside of Facebook to link to your profile? և անջատեք այն։

Ընդհանուր ընկերների փոստերը

Սև ցուցակ գցելուց հետո դուք չեք կարողանա միմյանց տեսնել նաև ընդհանուր ընկերոջ փոստում։

Նամակագրություն

Ինչ-որ մեկին  Facebook-ում սև ցուցակ գցելուց հետո դուք չեք կարողանա միմյանց գրել նամակներ Messenger-ով։ Սակայն միայն Messenger-ով սև ցուցակ գցելու դեպքում ամեն ինչ այլ է։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ։

 

Ծանուցում ստանալը

Որևէ մեկին Facebook-ում սև ցուցակ գցելուց հետո տվյալ անձը չի ծանուցվում այդ մասին։

 

Ընկերներից հեռացվելը

Սև ցուցակ գցելուց հետո տվյալ անձն ավտոմատ հեռացվում է ձեր ընկերների ցանկից և հետո պետք է նորից ընկերության հայտ ուղարկեք, եթե հեռացնեք սև ցուցակից։ Դրանից հետո ամեն ինչ առաջվա նման կլինի և կվերականգնվի։

 

Ինչպե՞ս գցել սև ցուցակ

Հեռախոսի դեպքում բացեք ձեր հաշվում առկա երեք գիծը։

Settings-ից սեղմեք Settings & Privacy։

Սքրոլ արեք ներքև և սեղմեք Blocking։ Որոնեք այն մարդուն, ում ցանկանում եք սև ցուցակ գցել։

Համակարգչով

Բացեք ձեր հաշիվը և վերևի աջ անկյունի սլաքից մտեք Settings։

Ընտրեք Blocking, ապա որոնեք անհրաժեշտ մարդուն։

Այստեղից կարող եք բլոկ անել ոչ միայն օգտատերերի, այլև առանձին հավելվածներ, էջեր և այլն։

Իսկ եթե ցանկանում եք հանել մարդուն սև ցուցակից, ապա կատարեք նույն քայերը՝ սեղմելով ‘unblock’։

Որևէ մեկին սև ցուցակ կարող եք գցել նաև տվյալ անձի հաշիվ մուտք գործելով։ Պետք է նրա էջից բացեք ‘more’, ապա սեղմեք ‘block’։

 

29.03.2019