Հմտություններ, որոնք անհրաժեշտ են front end ծրագրավորող լինելու համար

Ովքե՞ր են front end ծրագրավորողները։ Ամփոփ կարող ենք ասել, որ նրանք ծրագրավորում են վեբկայքեր՝ օգտագործելով հիմնականում HTML, CSS և JavaScript լեզուների կառուցողական կաղապարները։ Նրանք վերցնում են կայքի դիզայնը և ծրագրավորում վեբկայքում։ Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ այդ ամենն իրագործել կարողանալու համար։

 

1. HTML/CSS

Դուք չեք կարող գտնել  մի front end ծրագրավորողի, որն իր CV-ում չի նշել այս երկու լեզուների իմացության մասին։

HyperText Markup Language (HTML)-ն այն ստանդարտ լեզուն է, որով ստեղծվում են վեբկայքերը, իսկ CSS (Cascading Style Sheets)-ն այն լեզուն է, որով ներկայացվում է HTML-ով ստեղծված նյութը։ Առաջինով ստեղծվում է կայքի հիմքը, իսկ երկրորդով՝ կառուցվածքը, գույները և ընդհանուր ոճը։

 

2. JavaScript/jQuery

Հաջորդ կարևոր լեզուն JavaScript (JS)-ն է։ Այն կարևոր է կայքի ֆունկցիոնալության հարցում։ Օրինակ՝ սքրոլ անելու, անիմացիաներ, հոլովակներ ունենալու համար շատ կարևոր է այս լեզուն։

 

3. CSS և JavaScript ֆրեյմվորքեր

CSS և JavaScript ֆրեյմվորքերը CSS կամ JS ֆայլերի ամբողջությունն են, որոնք դրամադրում են մի շարք գործառույթներ՝ մուտք վեբկայք, որոնողականություն և այլն։ Այս դեպքում արդեն ունենում ենք ոչ թե դատարկ փաստաթուղթ, այլ արդեն առկա JS կոդ։

 

4. CSS պրոցեսորներ

CSS պրոցեսորներները շատ են օգնում հեշտացնել ծրագրավորողի կյանքն՝ ավելացնելով  մի շարք գործառույթներ։ Նման պրոցեսորներ են Sass-ը, LESS-ը կամ Stylus-ը։ Այդ պրոցեսորները կոդը հետո դարձնում են CSS, որպեսզի այն կարողանա աշխատել վեբկայքում։ Մինչդեռ շատ քայլեր CSS-ով անելն ավելի դժվար է, քան պրոցեսորներով անելը։

 

5. Կոդի ստուգում

Այս լեզուներին տիրապետելուց հետո պետք է անցում կատարել ստուգումների և հետևել արված աշխատանքին։ Օրինակ այդ հարցում կօգնի Git-ը։ Այն կօգնի պարզել, թե ինչն է սխալ գնացել և կառավարել գրած կոդը։

 

6. Ռեսպոնսիվ դիզայն

Շատ կարևոր է կարողանալ ստանալ ռեսպոնսիվ դիզայն։ Ի՞նչ է դա նշանակում։ Հարկավոր է կայքը նախագծել այնպես, որ բոլոր սարքերով՝ հեռախոս, պլանշետ, համակարգիչ, հնարավոր լինի տեսնել կայքը գեղեցիկ և առանց թերությունների։

 

7. Տեստավորում/բագերի հայտնաբերում

Բագերը ծրագրավորման անբաժան մասն են։ Նրանք այն բացթողումներն են, որոնց պատճառով կայքը սկսում է վատ աշխատել և թերություններ ունենալ։ Այդ պատճառով շատ կարևոր է կարողանալ տեստավորել կոդը։ Այդ հարցում կօգնեն Mocha և Jasmine ծրագրերը։

 

8. Բրաուզերի հետ համապատասխանություն

Շատ կարևոր է, որ բրաուզերը ճիշտ ներկայացնի ձեր կայքը, քանի որ մարդիկ դրա միջոցով են մուտք գործելու կայք։ Նման գործիքներ են inspector-ն ու JavaScript console-ը։ Առաջինը թույլ է տալիս իմանալ, թե ինչպես է HTML կոդը դիտվում կայքում, ինչ CSS է կապված էջի էլեմենտների հետ և այլն, իսկ JS console-ը թույլ է տալիս տեսնել այն բոլոր սխալները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ բրաուզերն օգտագործում է ձեր կոդը։

 

9. Կայքի կատարողականություն

Շատ կարևոր է, թե որքան ժամանակում է բեռնվում կայքը։ Կան որոշակի քայլեր, որոնք օգնում են արագացնել կայքի բեռնումը՝ օրինակ նկարների ծավալի փոքրացումը, կոդի բոլոր անպետք նշանների հեռացումն՝ առանց ֆունկցիայի փոփոխության և այլն։

 

Անշուշտ, բացի տեխնիկական հմտություններից կարևոր են նաև այլ հմտություններ, որոնց մասին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ընթերցեք նաև ներքևում ներկայացված նյութերը, որոնք կօգնեն սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ։

16.03.2019