Հմտություններ, որոնք անհրաժեշտ են back end ծրագրավորող լինելու համար

Մենք արդեն ներկայացրել ենք, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ front end ծրագրավորող լինելու համար։ Իսկ այս հոդվածում կներկայացնենք մի քանի հմտություն, որոնք անհրաժեշտ են back end ծրագրավորող լինելու համար։

Նախ խոսնեք back end ծրագրավորման մասին։ Ի՞նչ է այն։ Ամփոփ կարող ենք ասել, որ back end-ը յուրաքանչյուր հավելվածի անտեսանելի մասն է, որն ակտիվացնում է նրա բոլոր ներքին էլեմենտները։ Եթե front end ծրագրավորողները պատասխանում են «ինչպե՞ս է աշխատում» հարցին, ապա back end ծրագրավորողներն իրագործում են այդ առաջադրանքը։

Նրանք գործ ունեն հավելվածի ադմինիստրատիվ մասի, նրա ներքին բովանդակության և տեխնոլոգիաների հետ՝ տվյալների բազա, կառուցվածք և այլն։

Ուստի  back end ծրագրավորողը կատարում է հետևյալ առաջադրանքները

  • Բիզնեսի և back end համակարգերի տրամաբանության ծրագրավորում
  • Ֆունկցիոնալ API-ների ստեղծում
  • Ադապտացվող HTML5 / CSS3 կառուցվածք
  • Ծրագրային կառուցվածքի ստեղծում
  • Պլատֆորմի և իր հիմնական ֆունկցիաների ծրագրավորում
  • Յուզեր ինտերֆեյսերի նախագծում
  • Կոդի կառուցվածքի հետ աշխատանք
  • Սերվերների կարգավիճակի մոնիթորինգ

 

Ի՞նչ ծրագրեր են անհրաժեշտ

Back-end ծրագրավորող լինելու համար կարևոր են PHP, Python, Ruby, Java, Perl, Node JS լեզուները։ Կարևորն է նաև տիրապետել HTML և CSS լեզուների հիմունքներին։

Back-end ծրագրավորողնեն աշխատում են front-end ծրագրավորողների հետ զուգահեռ՝ նախագծելով հավելվածի ներքին էլեմենտների սերվերի տրամաբանությունը։ Նրանք նաև աշխատում են մեծաքանակ տեղեկատվությունը տեղավորել հավելվածի տվյալների բազայում։

Հիմնականում անհրաժեշտ է տիրապետել հետևյալ հմտություններին՝

  • Գրել ճիշտ ու հեշտ կոդ
  • Նախագծել տվյալների բազա
  • Իմանալ ժամանակակից ծրագրավորման պարադիգմները
  • Իմանալ հայտնի վեբ ֆրեյմվորքերը
  • Անգլերեն՝ տեխնիկական մասին ծանոթանալու համար

 

Ինչպես տեսնում ենք՝ ծրագրավորող լինելն ունի իր հեշտ ու դժվար կողմերը, սակայն բավական մոտիվացիա և ցանկություն ունենալու դեպքում ամեն ինչ հնարավոր է։

18.03.2019