Ծրագրավորում սովորելու լավագույն կայքերը

Ցանկանում եք տիրապետել աշխարհի ամենապահանջված մասնագիտություններից մեկի՞ն։ Սովորեք ծրագրավորում ինքնուրույն և մի վախեցեք փորձելուց, պարզապես պետք է ձգտում ունենալ և ամեն ինչ կստացվի։

 

Codecademy

Այս կայքն ունի հիանալի առաջարկներ, և մեծագույն առավելություններից մեկն իր ինտերակտիվությունն է։ Այն և ուղղորդում և ցույց է տալիս կատարած սխալները։ Այս կայքի օգնությամբ կունենաք ծրագրավորման ուսուցիչ անմիջապես ձեր կողքին։

 

Code Avengers

Եթե ցանկանում եք ուսումը համատեղել հաճելի ժամանցի հետ, ապա այս կայքը հենց ձեզ համար է։ Յուրաքանչյուր դասից հետո կխաղաք փոքրիկ խաղեր և կանցնեք հաջորդ փուլին։ Սակայն առկա է լեզուների սահմանափակում և հասանելի են միայն HTML5, CSS3 և JavaScript լեզուները։

 

Khan Academy

Այս կայքը չի սովորեցնի ծրագրավորում, սակայն կօգնի հասկանալ նրա հիմունքները և աշխատելու սկզբունքը։ Որոշակի պատկերացում կազմելուց հետո կարող եք անցնել լուրջ դասերի։

 

Treehouse

Այս կայքը սովորեցնում է ծրագրավորում որևէ հատուկ նպատակի կամ ծրագրի՝ օրինակ որևէ հավելված ստեղծելու համար։ Այստեղ ամեն ինչ քայլ առ քայլ է, և, այդ քայլերը հաղթահարելով, կստանաք ցանկալի արդյունք։

 

Udacity

Այս կայքում ուսուցումն այսպես կոչված լեկցիաների ձևով է՝ ինտերակտիվ վիդեո դասընթացներ և թեստեր։ Այն հիանալի է նրանց համար, ովքեր կարդալու փոխարեն սիրում են լսել։ Այնուամենայնիվ, կայքում անհատական մոտեցման պակաս կա։

 

Սովորեցրու նաև երեխաներիդ

Scratch 2.0

Այս կայքի միջոցով կարող եք նաև ձեր երեխաներին սովորեցնել ծրագրավորման հիմունքները՝ զվարճալի գույների, հերոսների և այլնի միջոցով։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։


 

 

18.02.2019