Ծրագրավորողների 5 գաղտնիք, որոնց մասին միայն իրենք գիտեն

Ծրագրավորողները հաճախ ասում են, որ ծրագրավորումը պահանջում  է լուրջ մաթեմատիկական գիտելիքներ, հիանալի հիշողություն, հին հունական փիլիսոփաների տրամաբանություն և այլն։ Սակայն, այս ամենն ուղղակի կատակ է և ոչ ճիշտ։ Նրանք նույնպես ունեն իրենց գաղտնիքները, բացահայտենք դրանք ստորև։

 

Նրանք բոլոր խնդիրները չեն լուծում ուժեղ տրամաբանությամբ

Տարիներ առաջ ամեն ինչ ուրիշ էր, իսկ հիմա նրանք խնդիրները լուծում են Google-ով և 99% դեպքերում խնդիրն արդեն ինչ-որ մեկը լուծած է լինում։

 

Նրանք վարժ չեն տիրապետում ծրագրավորման բոլոր լեզուներին

Ծրագրավորողներն անգամ չեն փորձում հիշել այդ ամենը, նրանք հիշում են հիմքերը, իսկ մնացածը գուգլում։ Հնարավոր է, որ նրանք անգամ ձախողեն ծրագրավորողների համար կազմված թեստը։

 

Նրանք չեն գրում հազարավոր տողանի կոդեր

Նրանք սիրում են shortcut-եր, դրանցով ամեն ինչ արագ է։ Նրանք սիրում են Copy և Paste կոճակները՝ պատճենելու նախկինում գրվածը։

 

Նրանք շատ են գրագողություն անում

Փորձառու ծրագրավորողները հապաղելու ժամանակ չունեն։ Նրանք սիրում են ամեն ինչ արագ անել, այդ իսկ պատճառով շատ են օգտվում պատրաստի նյութերից, իսկ ինչը որ անհրաժեշտ է լինում, գրում են զրոյից։ Սակայն դա այնքան էլ գրագողություն չէ, քանի որ ամեն ինչ բաց է։

 

Նրանք չեն սիրում աշխատել ուրիշի գրած կոդի վրա

Ուրիշի կոդը հասկանալը շատ տառապալի է։ Նրանք հիմնականում չեն հավանում այլոց գրած կոդը, իսկ եթե հավանում են, ուրեմն այն ոճականորեն համապատասխանում է իրենց գրածին։

 

Դե ինչ, եթե համաձայն չեք, հայտնեք ձեր կարծիքը;

13.03.2019