Արթուր Վանեցյանին կկալանավորեն

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Քաղաքագետ Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին` ասել է, որ դատելով հրաժարականի տեքստից` նա մտնում է քաղաքականություն:

«Իհարկե, Վանեցյանն ու Փաշինյանը 1,5 տարի հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքով չեն շփվել, այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել նրանց միջեւ: Իսկ հիմա ինչ-որ բաներ են կատարվում, եւ Վանեցյանն ասում է՝ պայմանավորվածություն է խախտվել: Չի բացառվում, որ այս պայմաններում, հնարավոր է, գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին: Չի բացառվում»:

24.09.2019

Լրաբեր